«Նոր ալիք 2013» մրցույթի առաջատարն է Կուբայի ներկայացուցիչ Ռոբերտո Կել Տորեսը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ կատարողների «Նոր ալիք 2013»-ի երեք մրցութային փուլերի արդյունքում առաջատարը Կուբայի ներկայացուցիչ Ռոբերտո Կել Տորեսն է (Roberto Kel Torres)-ը, ով ժյուրիի քվեարկության ձայների արդյունքում հավաքեց 357 միավոր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`երկրորդ տեղում է 356 միավոր հավաքած Վրաստանի պատվիրակ Սալոմե Կատամաձեն, երրորդում` Վիետնամից Vinh Khuat-ը, ով ընդամենը երկու միավորով է զիջում Կատամաձեին:

Երրորդ եւ վերջին «Պրեմիերաների օր» մրցութային ծրագրում մասնակիցները ներկայացրին նոր` նախկինում երբեւէ չհնչած ստեղծագործություններ:

Մրցույթում Հայաստանը ներկայացնող Մերի Մնջոյանը ներկայացրեց երաժշտության հեղինակ Հայկոյի եւ խոսքերի հեղինակ Ռուբեն Մխիթարյանի`իր համար գրված «Ես ու միայն դու» երգը` հավաքելով 344 միավոր եւ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը:

Երգի պրեմիերաներով հանդես եկան ոչ միայն մասնակիցները, այլեւ Իոսիֆ Կոբզոնը, Իվան Դորնը, Գրիգորի Լեպսը, Անի Լորակը, Անժելիկա Վառումը, ռուսական էստրադայի այլ անվանի ներկայացուցիչներ: Երեկոյի հատուկ հյուրն էր Լարա Ֆաբիանը:

Հուլիսի 28-ի երեկոյան «Արմենիա» հեռուստաընկերության եթերում հեռուստադիտողները հնարավորություն կունենան դիտել «Նոր ալիք 2013»-ի փակման եւ մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Այս տարի մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո: Առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցներին կտրվի «Ճենապակյա ալիք» մրցանակը, իսկ հանդիսատեսի համակրանք մրցանակին արժանացողին բաժին կհասնի «Twelve Thirteen» ոսկերչական ընկերության կողմից պատրաստված մրցանակը:

Որպես հատուկ հյուր կայանալիք համերգին հանդես կգան ԱլեսանդրոՍաֆինան եւ Էմմա Չապլինը:

2013 թվականին լրանում է մրցույթի 12-ամյակը: Ժյուրիի կազմում ընդգրկված էին Վալերի Մելաձեն, Կոնստանտին Մելաձեն, Վալերիան, Յուրի Անտոնովը, Տոտո Կուտունյոն, Մաքսիմ Ֆադեեւը, Լայմա Վայկուլեն, Լեոնիդ Ագուտինը, Իգոր Նիկալաեւը, Իգոր Մատվիենկոն եւ Իգոր Կրուտոյը: «Նոր ալիք 2013»-ը հաղթելու համար պայքարում էր 12 երկրի 16 ներկայացուցիչ:

Հայերեն Русский

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո