Կարծիքներ

Օզբիլիսի տրանսֆերը ամենաբարդերից մեկն էր. «Սպարտակ»-ի տնօրեն

1 րոպեի ընթերցում

Օզբիլիսի տրանսֆերը ամենաբարդերից մեկն էր. «Սպարտակ»-ի տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսի տեղափոխությունը ամենաբարդերից մեկն է եղել «Սպարտակ»-ի համար:«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` ռուսական Sovsport կայքը փոխանցում է «Սպարտակ»-ի գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձենի խոսքերը. «Օզբիլիսի տրանսֆերը ամենաբարդը եւ ամենահետաքրքիրներից մեկն է: Պայմանագիրը կնքվել է մեկ օրում: Իսկ կմասնակցի նա «Դինամո»-ի խաղին, թե ոչ, կոչոշի մարզիչը»:

Օզբիլիսը 5 տարվա պայմանագիր է կնքել «Սպարտակ»-ի հետ եւ հանդես կգա 11 համարի մարզաշապիկով: Իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 1,5 միլիոն եվրո:Արազ Օզբիլիսը Կրասնոդարի «Կուբան»-ի կազմում մասնակցել է Ռուսաստանի պրեմիեր լիգայի 24 հանդիպման՝ դառնալով 11 գոլի հեղինակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում