Շոու բիզնես

«Նոր ալիք 2013»-ի շրջանակում կկայանա Լեոնիդ Ագուտինի հեղինակային երեկոն

2 րոպեի ընթերցում

«Նոր ալիք 2013»-ի շրջանակում կկայանա Լեոնիդ Ագուտինի հեղինակային երեկոն

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ կատարողների «Նոր ալիք 2013» միջազգային մրցույթի շրջանակում հուլիսի 26-ի երեկոյան կկայանա ՌԴ վաստակավոր արտիստ Լեոնիդ Ագուտինի հեղինակային երեկոն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով մրցույթի պաշտոնական կայքը, համերգի ընթացքում ռուս եւ արտասահմանյան էստրադայի ներկայացուցիչները կկատարեն Ագուտինի տարբեր տարիներին գրած հիթերը:

Համերգային ծրագրին կմասնակցեն Լարիսա Դոլինան, Յուրի Անտոնովը, Սերգեյ Լազարեւը, Գրիգորի Լեպսը, Վլադիմիր Պրիսնյակովը, Անժելիկա Վարումը, Դիմա Բիլանը, «Ումատուրման», «Ա ստուդիո» խմբերը, այլ անվանի երգիչ-երգչուհիներ:

Հեղինակային երգերի կատարման օրը` հուլիսի 27-ին «Նոր ալիք 2013»ո-ւմ Հայաստանը ներկայացնող Մերի Մնջոյանը կկատարի իր համար գրված«Ես ու միայն դու» ստեղծագործությունը (երաժշտության հեղինակ Հայկո, խոսքերի հեղինակ, «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյան):

Հուլիսի 25-ին Յուրմալայի«Դզինտարի» համերգասրահում Հայաստանի պատվիրակ Մերի (Մաշա) Մնջոյանը երգիչ Էրիկի հետ հանդես եկավ զուգերգով եւ կատարեց Առնո Բաբաջանյանի «Твои следы» ստեղծագործությունը:

Ժյուրիի 10 անդամները Մնջոյանին գնահատեցին բարձրագույն 11 միավորով, եղավ միայն մեկ 10 միավոր, սակայն կատարումից դահլիճին փոխանցված հուզմունքը նկատելի էր:

«Նոր ալիք 2013»-ի հաղթողը կորոշվի մասնակիցների երեք մրցութային օրերի ընթացքում գրանցած արդյունքների ամփոփումով և հեռուստադիտողների քվեարկությամբ:

Հայաստանում հեռուստադիտողները հնարավորություն ունեն հետեւելու մրցույթի ընթացքին «Արմենիա» հեռուստաընկերության եթերից` ժամը 22:30-ից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում