Փաստաբաններ Ալեքսանդր Մալցևը և Էրիկ Չաբանովն այլևս չեն զբաղվում Հրաչյա Հարությունյանի պաշտպանությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոր Մոսկվա»-ում ողբերգական ավտովթարի առնչությամբ մեղադրվող Հրաչյա Հարությունյանիգործում ներկայումս ներգրավված է Մոսկվայի ամենահայտնիփաստաբաններից Ռուբեն Մարգարյանը` փաստաբանական իր խմբով: Հարությունյանի շահերը պաշտպանող իրավաբաններ Ալեքսանդր Մալցևը և Էրիկ Չաբանովն այլևս չեն զբաղվում այս գործով: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում ասացԱլեքսանդր Մալցևը: Գործով մանրամասները պարզելու, ինչպես նաև Հարությունյանի առողջական և բարոյահոգեբանական վիճակի մասին տեղեկանալու համար գործակալությունը դիմեց Ռուսաստանում Հայսատանի դեսպանատուն:«Դեսպանությունն անում է ամեն ինչ, որպեսզի Հրաչյա Հարությունյանի իրավունքները պաշտպանվեն և իրականցվի օբյեկտիվ հետաքննություն: Գործում այժմ ներգրավված էշատ փորձառու փաստաբան:Շատ շնորհակալություն այն փաստաբաններին, ովքեր առաջին օրվանից աշխատել են այս գործով»,- պատասխանեց խորհրդական Էդուարդ Ջամբազյանը:

Հրաչյա Հարությունյանի վիճակն այժմ համեմատաբար լավ է. նադուրս է եկել շոկային վիճակից:Հարությունյանը ներկայում«Մատրոսկայա տիշինա» մեկուսարանում է` բժիշկների հսկողության տակ: Ինչպես պարզաբանեցՋամբազյանը, դա պայմավորված է ոչ թե Հարությունյանի առողջական վիճակի վատթարացմամբ, այլ նման խոշոր ողբերգությունից և բարոյահոգեբանական վիճակից հետո բժիշկները հարկ են համարում հսկողության տակ պահել նրան:

Խորհրդականը նաև հորդորեց լրատվամիջոցներին շրջահայացություն և օբյեկտիվություն ցուցաբերել գործում` պարզաբանելով, որ Հարությունյանի գործի նկատմամբ անզգույշ վերաբերմունքը կարող է վնասել նախաքննության ընթացքին: Զրույցի ավարտինՋամբազյանըևս մեկ անգամ վստահեցրեց, որ դեսպանությունն անում է ամեն հնարավորը, որպեսզի անցկացվի օբյեկտիվ և իրավական նորմերին համապատսախան հետաքննություն: Դեսպանությունն անընդհատ կապի մեջ է վարորդի հարազատների հետ և պարբերաբար տեղեկացնում է վիճակի մասին:

Հրաչյա Հարությունյանը կալանավորվել էր Նոր Մոսկվայում հուլիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարում իր մասնակցության առնչությամբ: Ավտովթարի հետեւանքով 18 մարդ էր զոհվել, 30-ը վիրավորվել էին:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա