Էրիկի հետ բաբաջանյանական կատարումը հաջողություն բերեց Մերի Մնջոյանին «Նոր ալիք 2013»-ի մրցութային 2-րդ օրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ կատարողների «Նոր ալիք 2013» միջազգային մրցույթի երկրի հիթերի օրը հուլիսի 26-ին Յուրմալայի«Դզինտարի» համերգասրահում Հայաստանի պատվիրակ Մերի (Մաշա) Մնջոյանը երգիչ Էրիկի հետ հանդես եկավ զուգերգով եւ կատարեց Առնո Բաբաջանյանի «Твои следы» ստեղծագործությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`ժյուրիի 10 անդամները Մնջոյանին գնահատեցին բարձրագույն 11 գնահատականով, նա զուգերգի համար ստացավ միայն մեկ 10 միավոր, սակայն կատարումից դահլիճին փոխանցված հուզմունքը նկատելի էր: Երկրորդ օրվա տվյալներով` Մնջոյանը երկրորդ տեղում է:

«Նոր ալիք 2013»-ի հաղթողին կորոշի մասնակիցների երեք մրցութային օրերի ընթացքում գրանցած արդյունքների ամփոփումը:

Երիտասարդ կատարողների «Նոր ալիք 2013» միջազգային մրցույթի միջազգային հիթերի օրը` հուլիսի 24-ին Հայաստանի ներկայացուցիչը կատարել է Սելին Դիոնի երգացանկից All By Myselfերգը` ժյուրիի անդամների կողմից արժանանալով հինգ 10-ը, հինգ 11 եւ մեկ 9-ը գնահատականին, ինչը բավական բարձր ցուցանիշ էր:

Որպես հեղինակային երգ հուլիսի 27-ին Մնջոյանը կներկայացնի երաժշտության հեղինակ Հայկոյի եւ խոսքերի հեղինակ «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի`իր համար գրված «Ես ու միայն դու» ստեղծագործությունը:

Հուլիսի 26-ի երեկոյան «Նոր ալիք 2013»-ի շրջանակում կկայանա Լեոնիդ Ագուտինի ստեղծագործական երեկոն: Մրցույթը կամփոփի իր արդյունքները հուլիսի 28-ին կայանալիք գալա-համերգով եւ մրցանակաբաշխությամբ:

Ժյուրիի կազմում ընդգրկված են Վալերի Մելաձեն, Կոնստանտին Մելաձեն, Վալերիան, Յուրի Անտոնովը, Տոտո Կուտունյոն, Մաքսիմ Ֆադեեւը, Լայմա Վայկուլեն, Լեոնիդ Ագուտինը, Իգոր Նիկալաեւը, Իգոր Մատվիենկոն եւ Իգոր Կրուտոյը:«Նոր ալիք 2013»-ին մասնակցում է 12 երկրի 16 ներկայացուցիչ: Մրցույթի մրցանակային ֆոնդն այս տարի կկազմի 100 հազար եվրո: 2013 թվականին լրանում է մրցույթի 12-ամյակը: Հաղթանակի համար պայքարում է 12 երկրի 16 ներկայացուցիչ:

Հայերեն Русский

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո