«Ալաշկերտ»-ը պայմանագիր է ստորագրել բուլղարացի ֆուտբոլիստ Վիկտոր Շիշկովի հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հուլիսի 25-ին պայմանագիր է ստորագրել Բուլղարիայի բարձրագույն դիվիզիոնում հանդես եկող Գոցե Դելչև քաղաքի «Պիրին» ֆուտբոլային ակումբի հարձակվող Վիկտոր Շիշկովի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ալաշկերտ» ՖԱ մամուլի քարտուղարությունից, 26-ամյա հարձակվողը տևական ժամանակ փորձաշրջան էր անցնում հայկական թիմում, մասնակցել է նաև «Ալաշկերտ»-ի երկշաբաթյա հանքավանյան հավաքին և թիմի անցկացրած մի շարք ստուգողական խաղերին: Այս ամենի արդյունքում ակումբի ղեկավարությունը պայմանագիր է առաջարկել լեգեոներ ֆուտբոլիստին: