Շոու բիզնես

Յուրմալայում «Ձկան օրվա» տոնի կապակցությամբ կայացել է «Յուրմալայի ընկերների ակումբի» շնորհանդեսը

2 րոպեի ընթերցում

Յուրմալայում «Ձկան օրվա» տոնի կապակցությամբ կայացել է  «Յուրմալայի ընկերների ակումբի» շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուրմալայում հուլիսի 25-ին ձկնորսական Ռագացիեմս գյուղում անցկացվել է «Ձկան օր» ավանդական տոնը «Նոր ալիք» մրցույթի մասնակիցների համար: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են «Նոր ալիք» մրցույթի մամուլի ծառայությունից, միջոցառման շրջանակներում կայացել է նաև «Յուրմալայի ընկերների ակումբի» շնորհանդեսը:

«Ձկան օրվա» կազմակերպիչն է խոշոր քիմիական ընկերություն «Բալտին Բիոլար»-ը և «Յուրմալայի ընկերների ակումբը»:

Այս տարի միջոցառումն աչքի է ընկել մասնակիցների մեծ թվով` շուրջ 300 հյուր, որոնց շարքում են ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչները, լատվիացի բիզնեսմենները և քաղաքական գործիչները, ձեռներեցներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Իսրայելից և այլ երկրներից: Միջոցառմանը մասնակցել է նաև «Նոր ալիքում» Հայաստանի ներկայացուցիչ Մերի Մնջոյանը:

Հյուրերի շարքում են նաև արտերկրյա դիվանագետներ, Լատվիայի հոկեյի ֆեդերացիայի նախագահ Կիրով Լիպմանը, ռուս լեգենդար դարպասապահ Վլադիսլավ Տրետյակը:

Յուրմալայում հուլիսի 23-ին մեկնարկել է երիտասարդ կատարողների «Նոր ալիք 2013» մրցույթը: Մրցույթում Հայաստանի պատվիրակ 18-ամյա Մերի (Մաշա) Մնջոյանը մրցութային առաջին օրվա արդյուքներով հավաքել է 114 միավոր: Մասնակիցներից Կուբայի ներկայացուցիչը հավաքել է մրցութային առաջին օրվա արդյուքներով հավաքել է առավելագույն միավորները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում