«Նոր ալիք 2013»-ում Հայաստանի նեկայացուցչի առաջին ելույթն անտարբեր չթողեց ունկնդրին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ կատարողների «Նոր ալիք 2013» միջազգային մրցույթի միջազգային հիթերի օրը` հուլիսի 24-ին, Յուրմալայի«Դզինտարի» համերգասրահում Հայաստանի ներկայացուցիչ Մերի (Մաշա) Մնջոյանը կատարեց Սելին Դիոնի երգացանկից All By Myself ստեղծագործությունը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Մնջոյանը ժյուրիի անդամների կողմից արժանացավ հինգ 10-ը, հինգ 11 եւ մեկ 9-ը գնահատականին, ինչը բավականին բարձր ցուցանիշ է: Նրա հուզական կատարումը հանդիսատեսին անտարբեր չթողեց:

Համաձայն մրցույթի կանոնադրության` մասնակիցները միջազգային հիթերի օրը կատարում են տվյալ ստեղծագործությունն անհատական մեկնաբանությամբ եւ նոր գործիքավորմամբ:

Երեք մրցութային օրերի արդյունքների համագումարի արդյունքում էլ հուլիսի 28-ին կորոշվի «Նոր ալիք 2013»-ի հաղթողը:Մեր պատվիրակը երկրի հիթի օրը երգիչ Էրիկի հետ միասին հանդես կգա զուգերգով եւ կկատարի Առնո Բաբաջանյանի «Твои следы» երգը, ինչպես նաեւ որպես հեղինակային երգ կներկայացնի երաժշտության հեղինակ Հայկոյի եւ խոսքերի հեղինակ «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի`իր համար գրված «Ես ու միայն դու» երգը: Յուրմալայում Հայաստանի պատվիրակի կողքին են «Նոր ալիք» մրցույթի հայաստանյան պրոդյուսեր Իրինա Վարդանյանը, «Արմենիա» հեռուստաընկերության ստեղծագործական խմբի այլ անդամներ, ինչպես նաեւ «Հայաստանի ձայնը» նախագծում նրա երաժշտական մարզիչ, երգչուհի Սոնան: 2013 թվկանաին լրանում է մրցույթի 12-ամյակը: Որպես ավանդույթ մրցույթն ամեն տարի մեկնարկում է մեծ համերգային ծրագրով եւ ավարտվում է գալա-համերգով ու մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությամբ: Այս տարի մրցույթի հյուրերի շարքում են համաշխարհային ճանաչում ունեցող երգիչ Խուլիո Իգլեսիասը եւ Il Divoինտերնացիոնալ քառյակը:

Ժյուրիի կազմում ընդգրկված են Վալերի Մելաձեն, Կոնստանտին Մելաձեն, Վալերիան, Յուրի Անտոնովը, Տոտո Կուտունյոն, Մաքսիմ Ֆադեեւը, Լայմա Վայկուլեն, Լեոնիդ Ագուտինը, Իգոր Նիկալաեւը, Իգոր Մատվիենկոն եւ Իգոր Կրուտոյը:«Նոր ալիք 2013»-ին մասնակցում է 12 երկրի 16 ներկայացուցիչ: Մրցույթի մրցանակային ֆոնդն այս տարի կկազմի 100 հազար եվրո:

Հեռուստադիտողները ուղիղ հեռարձակմամբ հնարավորություն ունեին հետեւել մրցույթի ցուցադրմանը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում` ժամը 22:30-ից:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ