ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուրմալայում հուլիսի 23-28-ը կանցկացվի երիտասարդ կատարողների «Նոր ալիք 2013» մրցույթը: Մրցույթում Հայաստանի պատվիրակն է 18-ամյա Մերի (Մաշա) Մնջոյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով aif.ru կայքը, այս տարի լրանում է մրցույթի 12 –ամյակը: Որպես ավանդույթ մրցույթն ամեն տարի մեկնարկում է մեծ համերգային ծրագրով եւ ավարտվում է գալա-համերգով ու մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությամբ:
2013 թվականին ժյուրիի կազմում ընդգրկված են Վալերի Մելաձեն, Կոնստանտին Մելաձեն, Վալերիան, Յուրի Անտոնովը, Տոտո Կուտունյոն, Մաքսիմ Ֆադեեւը, Լայմա Վայկուլեն, Լեոնիդ Ագուտինը, Իգոր Նիկալաեւը, Իգոր Մատվիենկոն եւ Իգոր Կրուտոյը:
Ավելի վաղ«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մաշա ՄնջոյանըՅուրմալայիցնշել էր, որ մրցույթին լիովին պատրաստ է: «Հայկական հզոր պատվիրակությունը կողքիս է, մրցույթի ռեժիսոր եւ ժյուրիի անդամ Ալեքսանդր Ռեւզինի` 11 օրերի ընթացքում տված խորհուրդները մտքումս են, այնպես որ ավելի քան պատրաստ եմ»,-ասել է Մնջոյանը:
Հուլիսի 24-ի երեկոյան, միջազգային հիթերի օրը նա կկատարի All By Myself ստեղծագործությունը: Մեր պատվիրակը երկրի հիթի օրը Էրիկի հետ միասին հանդես կգա զուգերգով եւ կկատարի Առնո Բաբաջանյանի «Твои следы» երգը, ինչպես նաեւ որպես հեղինակային երգ կներկայացնի երաժշտության հեղինակ Հայկոյի եւ խոսքերի հեղինակ «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի`իր համար գրված «Ես ու միայն դու» երգը: Այժմ Յուրմալայում Հայաստանի պատվիրակի կողքին է «Նոր ալիք» մրցույթի հայաստանյան պրոդյուսեր Իրինա Վարդանյանը, «Արմենիա» հեռուստաընկերության ստեղծագործական խմբի այլ անդամներ, ինչպես նաեւ «Հայաստանի ձայնը» նախագծում նրա երաժշտական մարզիչ, երգչուհի Սոնան: Մրցույթին այս տարի մասնակցում է 12 երկրի 16 ներկայացուցիչ: Հեռուստադիտողները ուղիղ հեռարձակմամբ կկարողանան հետեւել մրցույթի ողջ ընթացքին «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում` ժամը 22:30-ից:
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայում հուլիսի 23-ից 28-ը կանցկացվի երիտասարդ կատարողների «Նոր ալիք 2013» մրցույթը: Մրցույթում Հայաստանի պատվիրակն է 18-ամյա Մերի (Մաշա) Մնջոյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով aif.ru կայքը, այս տարի լրանում է մրցույթի 12 –ամյակը: Որպես ավանդույթ մրցույթն ամեն տարի մեկնարկում է մեծ համերգային ծրագրով եւ ավարտվում է գալա-համերգով եւ մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությամբ:
2013 թվականին ժյուրիի կազմում ընդգրկված են Վալերի Մելաձեն, Կոնստանտին Մելաձեն, Վալերիյան, Յուրի Անտոնովը, Տոտո Կուտունյոն, Մաքսիմ Ֆադեեւը, Լայմա Վայկուլեն, Լեոնիդ Ագուտինը, Իգոր Նիկալաեւը, Իգոր Մատվիենկոն եւ Իգոր Կրուտոյը:
Յուրմալայից«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ավելի վաղ Մաշա Մնջոյանը երգչուհին նշել էր, որ մրցույթին նա լիովին պատրաստ է:
«Հայկական հզոր պատվիրակությունը կողքիս է, մրցույթի ռեժիսոր եւ ժյուրիի անդամ Ալեքսանդր Ռեւզինի 11 օրերի ընթացքում տված խորհուրդները գլխումս են, այնպես որ ավելի քան պատրաստ եմ»,-ասել է Մնջոյանը:
Հուլիսի 24-ի երեկոյան նա միջազգային հիթերի օրը կկատարի All By Myself ստեղծագործությունը:
Մեր պատվիրակը երկրի հիթի օրը Էրիկի հետ միասին հանդես կգա զուգերգով եւ կկատարի Առնո Բաբաջանյանի «Твои следы» երգը, ինչպես նաեւ որպես հեղինակային երգ կներկայացնի երաժշտության հեղինակ Հայկոյի եւ խոսքերի հեղինակ «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի`իր համար գրված «Ես ու միայն դու» երգը: Այժմ Յուրմալայում հայաստանի պատվիրակի կողքին է «Նոր ալիք» մրցույթի հայաստանյան պրոդյուսեր Իրինա Վարդանյանը, «Արմենիա» հեռուստաընկերության ստեղծագործական խմբի այլ անդամներ, ինչպես նաեւ «Հայաստանի ձայնը» նախագծում նրա երաժշտական մարզիչ երգչուհի Սոնան:
Մրցույթին այս տարի մասնակցում է 12 երկրի 16 ներկայացուցիչ: Հեռուստադիտողները ուղիղ հեռարձակմամբ կկարողանան հետեւել մրցույթի ողջ ընթացքին «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում` ժամը 22:30-ին: