Շոու բիզնես

Մայքլ Ջեքսոնի մայրը համոզել է դատարանին, որ իր որդին դեղորայք չի չարաշահել

2 րոպեի ընթերցում

Մայքլ Ջեքսոնի մայրը համոզել է դատարանին, որ իր որդին դեղորայք չի չարաշահել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոփ-երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի մայրը հուլիսի 22-ին հրավիրված դատական նիստի ընթացքում մոլի պաշտպանել է որդուն` ելույթ ունենալով ընդդեմ նրա վերջին հյուրախաղերը կազմակերպող AEG Live ընկերության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով internovosti.ru կայքը, Քեթրին Ջեքսոնին հաջողվել է երդվյալ ատենակալներին համոզել, որ իր կարծիքը ճշմարիտ է:

Փայլուն պատասխանելով պաշտպանության եւ մեղադրող կողմի հարցերին, Քեթրինը նշել է, որ իրեն մշտապես զայրացրել են այն ասեկոսեները, թե իր տղան դեղորայք է չարաշահել, եւ դրանք չեն համապատասխանում իրականությանը, քանի որ ինքը երբեւէ իր որդուն անգամ հարբած վիճակում չի տեսել:

Նա նաեւ վստահեցրել է, որ Մայքլը հերքել է նման լուրերը եւ իրեն կասկածելու առիթ երբեւէ չի տվել: Արցունքներն աչքերին` փոփ-արքայի մայրը հայտարարել է, որ AEG Live ընկերության աշխատակիցներն դաժան մարդիկ են, ովքեր ականատես են եղել Մայքլի առողջական վիճակի անկմանը, սակայն օգնության ձեռք չեն մեկնել: Մինչդեռ AEG Live ընկերության փաստաբանը հաստատակամորեն պնդում էր, որ Ջեքսոնը օգտագործել է ուժեղ ազդեցության դեղեր դեռեւս մինչ իրենց հետ պայմանագրի կնքումը:

Դատական գործըթացը սկսել է 2013 թվականի ապրիլին: Որպես հայցվոր է հանդես եկել Ջեքսոնի մայրը, ով պահանջում է 40 միլիարդ դոլարի փոխհատուցում` որդու չեղյալ հայտարարված համերգների դիմաց:

Ջեքսոնի ընտանիքը մեղադրում է ընկերությանը`սրտաբան Կոնրադ Մյուրեյին վարձակալելու մեջ, սակայն ընկերությունը պնդում է, որ Ջեքսոնը ինքն է վարձել Մյուրեյին իրենց հետ պայմանագիր կնքելուց շատ ժամանակ առաջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում