Շոու բիզնես

«Քաղաքը Ջազ է երգում» մրցույթն ամփոփել է արդյունքները

2 րոպեի ընթերցում

«Քաղաքը Ջազ է երգում» մրցույթն ամփոփել է արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական ջազ» նախագծի եւ «Շարմ Հոլդինգ» ընկերության ջազի սիրահարների համար հայտարարած «Քաղաքը ջազ է երգում» խորագրով մրցույթի հաղթող է ճանաչվել Սարգիս Մզիկյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով armenianjazz.am կայքը, «Քաղաքը Ջազ է երգում» մրցույթի երկրորդ փուլի շրջանակներում ժյուրին դիտարկել է մասնակիցների կատարումները եւ ընտրել հաղթողին:

Մրցույթի հաղթողը ստացել է հավաստագրեր «Շարմ հոլդինգ»-ի ստուդիայում երգ ձայնագրելու, ինչպես նաեւ Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ ելույթ ունենալու համար:

«Քաղաքը ջազ է երգում» մրցույթի բոլոր ցանկացողները կարող էին տեսագրել կամ ձայնագրել իրենց ջազային կատարումը եւ ուղարկել կայքի էլեկտրոնային հասցեին: Տեսանյութերն ու ձայնագրությունները կարող էին լինել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ` սիրողական:

Մրցույթի ժյուրիի կազմում էին Armenianjazz.am կայքի գլխավոր խմբագիր Արեմն Մանուկյանը, S'Harmony recording studio-իհնչյունային ռեժիսոր Արմեն Ավետիսյանը, ջազ երաժիշտ Վահանգն Հայրապետյանը, երաժշտական պրոդյուսեր, Հայաստանի պետական ջազ նվագախմբի տնօրեն Արթուր Ասատրյանը եւ Հայաստանի պետական ջազ նվագախմբի ղեկավար Արմեն Հյուսնունցը:

Մրցույթը բավական մեծ հետաքրքրություն էր առաջացրել ոչ միայն Հայաստանի երաժշտական ասպարեզում (մասնակիցները միայն մայրաքաղաքից չէին), այլև` ԶԼՄ-ների շրջանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում