Շոու բիզնես

Մերի Մնջոյանը «Նոր ալիք 2013»-ին լիովին պատրաստ է

2 րոպեի ընթերցում

Մերի Մնջոյանը «Նոր ալիք 2013»-ին լիովին պատրաստ է

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ կատարողների «Նոր ալիք 2013»-ում Հայաստանը ներկայացնող Մերի (Մաշա) Մնջոյանը առաջին մրցութային օրը` հուլիսի 24-ի երեկոյան կկատարի միջազգային հիթ All By Myself ստեղծագործությունը: Յուրմալայից «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում երգչուհին նշեց, որ մրցույթին նա լիովին պատրաստ է:

«Հայկական հզոր պատվիրակությունը կողքիս է, մրցույթի ռեժիսոր եւ ժյուրիի անդամ Ալեքսանդր Ռեւզինի 11 օրերի ընթացքում տված խորհուրդները գլխումս են, այնպես որ ավելի քան պատրաստ եմ»,- իր նախամրցութային տպավորություններով կիսվեց Մնջոյանը:

Մեր պատվիրակը երկրի հիթի օրը Էրիկի հետ միասին հանդես կգա զուգերգով եւ կկատարի Առնո Բաբաջանյանի «Твои следы» երգը, ինչպես նաեւ որպես հեղինակային երգ կներկայացնի երաժշտության հեղինակ Հայկոյի եւ խոսքերի հեղինակ «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի`իր համար գրված «Ես ու միայն դու» երգը: Այժմ Յուրմալայում հայաստանի պատվիրակի կողքին է «Նոր ալիք» մրցույթի հայաստանյան պրոդյուսեր Իրինա Վարդանյանը, «Արմենիա» հեռուստաընկերության ստեղծագործական խմբի այլ անդամներ, ինչպես նաեւ «Հայաստանի ձայնը» նախագծում նրա երաժշտական մարզիչ երգչուհի Սոնան:

Մրցույթին այս տարի մասնակցում է 12 երկրի 16 ներկայացուցիչ: Հեռուստադիտողները ուղիղ հեռարձակմամբ կկարողանան հետեւել մրցույթի ողջ ընթացքին «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում` ժամը 22:30-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում