Սպորտ

Լեւոն Արոնյանն այդքան էլ չի կարեւորում վարկանիշային աղյուսակը

1 րոպեի ընթերցում

Լեւոն Արոնյանն այդքան էլ չի կարեւորում վարկանիշային աղյուսակը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատային օլիմպիադայի եռակի չեմպիոն Լեւոն Արոնյանի համար ավելի կարեւոր է աշխարհի չեմպիոնի հետ խաղալը, քան ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում տեղ զբաղեցնելը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, անդրադառնալով ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում իր զբաղեցրած երկրորդ տեղին` Արոնյանը մասնավորապես նշեց. «Ավելի կարեւոր բաներ կան, ինձ համար կարեւոր է աշխարհի չեմպիոնի հետ մրցելու հնարավորությունը: Ես նախընտրում եմ դա, քան վարկանիշը»:

ՖԻԴԵ-ի աշխարհի 100 լավագույն շախմատիստների վարկանիշում Լեւոն Արոնյանը երկրորդ տեղում է: Առաջին հորիզոնականում Մագնուս Կարլսենն է: Եռյակը եզրափակում է Ֆաբիանո Կարուանան:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում