Շոու բիզնես

Երաժշտական քննադատ Արթուր Գասպարյանը մեղադրել է Յելենա Վայենգային Ալլա Պուգաչովայի երգերը գողանալու մեջ

1 րոպեի ընթերցում

Երաժշտական քննադատ Արթուր Գասպարյանը մեղադրել է Յելենա Վայենգային Ալլա Պուգաչովայի երգերը գողանալու մեջ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս երգչուհի Ելենա Վայենգան հաճախ է հայտնվում տարբեր սկանդալների կենտրոնում: Ռուսական շոու-բիզնեսում հայտնի երաժշտական քննադատ Արթուր Գասպարյանը հայտարարել է, որ Վայենգայի «Հարսնացուն» երգի տեսահոլովակը հանդիսանում է Ալլա Պուգաչովայի «Այսբերգ» տեսահոլովակի կրկնօրինակումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով storystar.ru կայքը, Գասպարյանը Վայենգային անվանել է «գող», որը սեփականաշնորհում է Պուգաչովայի հիթային երգերը:

«Վայենգան պարզապես փորձում է «նմանակել» Պուգաչովային»,- նշել է երաժշտական քննադատը` հավելելով, որ Վայենգան«Պուգաչովա է աքատների համար»:Վայենգան լինելով մշտապես լրագրողների ուշադրության կենտրոնում, չի սիրում նրանց եւ ցանկացած տեսակի հրապարակումներ իր մասին:Նա հաճախ է վեճի բռնվում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում