ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանիձայնը»նախագիծը հաղթած Մերի (Մաշա) Մնջոյանի երաժշտական մարզիչ երգուհի Սոնան կմեկնի Յուրմալա` սատարելու Հայաստանի ներկայացուցչին երիտասարդ կատարողների «Նոր Ալիք 2013» երգի մրցույթում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ մրցույթի հայաստանյան կազմկոմիտեից, չնայած Սոնայի հագեցած աշխատանքային օրակարգին` երգչուհին չկարողացավ մենակ թողնել Մաշային եւ չաջակցել նրան մրցույթում:
Ավելի վաղ«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցումմերերկրի պատվիրակ, 18-ամյա Մնջոյանը, նշել էր որ արդեն մի քանի օր է, ինչ հուլիսի 23-28-ը կայանալիքմրցույթի 16 մասնակիցներն ակտիվորեն մասնակցում են փորձերի:
Միջազգային հիթերի օրը Մնջոյանը կկատարի All By Myself երգը, երկրի հիթի օրը Էրիկի հետ միասին հանդես կգա զուգերգով եւ կկաատարի Առնո Բաբաջանյանի«Твои следы»երգը, ինչպեսնաեւորպեսհեղինակայիներգկներկայացնիերաժշտությանհեղինակՀայկոյիեւ խոսքերիհեղինակ«Արմենիա»հեռուստաընկերությանգլխավորպրոդյուսերՌուբեն Մխիթարյանիկողմիցիրհամարգրված«Ես ու միայն դու»երգը:
Այժմ Յուրմալայում հայաստանի պատվիրակի կողքին է «Նորալիք»մրցույթիհայաստանյանպրոդյուսերԻրինա Վարդանյանը,«Արմենիա»հեռուստաընկերության ստեղծագործական խմբի այլ անդամներ:Առաջիկա օրերին հայկական պատվիրակությանը սատարողներին կմիանա նաեւ հայկական երգարվեստի այլ ներկայացուցիչներ:
Հեռուստադիտողները ուղիղ հեռարձակմամբ կկարողանան հետեւել մրցույթի ընթացքին «Արմենիա» հեռուստաընկերության ուղղիղ եթերում: