ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երիտասարդ կատարողների «Նոր Ալիք 2013» երգի մրցույթի հայաստանյան պատվիրակությունը արդեն մեկնել է Յուրմալա: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մեր երկրի պատվիրակ «Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող 18-ամյա Մերի (Մաշա) Մնջոյանը, նշեց, որ արդեն մի քանի օր է ինչ հուլիսի 23-28-ը կայանալիքմրցույթի 16 մասնակիցներն ակտիովեն մասնակցում են փորձերի:«Միջազգային հիթերի օրը ես կկատարեմ All By Myself երգը, երկրի հիթի օրը` Էրիկի հետ միասին հանդես կգամ զուգերքով եւ կկատարեմ Առնո Բաբաջանյանի «Твои следы» երգը, ինչպես նաեւ որպես հեղինակային երգ կներկայացնեմ երաժշտության հեղինակ Հայկոյի եւ խոսքերի հեղինակ «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի կողմից ինձ համար գրված «Ես ու միայն դու» երգը»,- պատմեց Մնջոյանը: Նրա խոսքով` հեղինակային երգն ունի ժամանակակից գործիքավորում շատ գեղեցիկ է եւ ռիթմիկ:
Երգչուհին խոստովանեց, որ ընտրված բոլոր երգերն էլ կատարում է սրտի առանձնակի թրթիռով:«Նոր Ալիք 2013» մրցույթի Հայաստանի ներկայացուցչի գնահատմամբ` այս տարի բոլոր 16 մասնակիցներն էլ ուժեղ հակառակորդներ են, սակայն իրենք կարեւորում են ոչ թե մրցանակային տեղերը, այլ առաջին հերթին մրցույթում լավ ներկայանալը:
Մնջոյանը նշեց, որ «Հայաստանի ձայնը» երաժշտական հեռուստանախագծումհաղթելն իրեն ինքնավստահություն է տվել եւ կոփել է:«Եթե հեռուստանախագծում ես ինձ էի ներկայացնում, ապա այստեղներկայացնում եմ մի ամբողջ երկիր, շատ մեծ է պատասպանատվության զգացումը, նաեւ հուզմունքը»,- ասաց մեր երկրի պատվիրակը: Նա ուրախ է, որ շրջապատված է լավ մարդկանցով, նրա կողքին են նաեւ «Նոր ալիք» մրցույթի հայաստանյան պրոդյուսեր Իրինա Վարդանյանը,«Արմենիա» հեռուստաընկերության ստեղծագործական խմբի այլ անդաներ:Առաջիկա օրերին հայկական պատվիրակությանը սատարողներին կմիանա նաեւ «Հայաստանի ձայնը» նախագծում նրաերաժշտական մարզիչ երգչուհի Սոնան:
Երիտասարդ կատարողների «Նոր ալիք» մրցույթը ԱՊՀ երկրների տարածքում անցկացնելու գաղափարը առաջացել է կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսի եւ Իգոր Կրուտոյի մոտ 2002 թվականին: