Մշակույթ

Գաֆեսճյան արվեստի կենտրոնում կայացել է Տիգրան Մանսուրյանի հեղինակային երեկոն

2 րոպեի ընթերցում

Գաֆեսճյան արվեստի կենտրոնում կայացել է Տիգրան Մանսուրյանի հեղինակային երեկոն

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա 4-րդ փառատոնի շրջանակներում հուլիսի 17-ին կայացել է մաեստրո Տիգրան Մանսուրյանի հեղինակային երեկոն: «Սփրին գրուպ» ընկերությունPR պատասխանատու Մարիամ Սաֆարյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ երեկոյի ընթացքում հանդես է եկել նաեւ կոմպոզիտորը: Համերգի ընթացքում հնչել են կոմպոզիտորի ստեղծագործությունները Իրինա Զաքյանի, Յանա Դարյանի, Նելլի Մանուկյանի, Ջուլիետա Վարդանյանի, Գերմանիայից Հովհաննես Մոկացյանի, Արամ Թալալյանի կատարմամբ:

Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա 4-րդ փառատոնի շրջանակներում հունիսի 26-ից հուլիսի 23-ը նախատեսվում է համերգային ծրագրերի շարք:

Տիգրան Մանսուրյանը հեղինակ է նվագախմբային, կամերային, երգչախմբային եւ վոկալ գործերի, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում: Մանսուրյանը կոմպոզիցիա է սովորել 1956-1960թթ. Ռոմանոս Մելիքյանի անվան արաժշըական ուսումնարանում (էդուարդ Բաղդասարյանի դասարան), ապա 1960-65թթ. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում Ղազարոս Սարյանի դասարանում: Նրա դասարնում էլ ավարտել է ասպիրանտուրան 1967 թ.:Ստեղծագործական առաջին քայլերից իսկ նրա գործերն արժանացել են ջերմ ընդունելության, ինչի ապացույցն են ԽՍՀՄ համամիութենական երկու առաջին մրցանակները:

Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի եւ ժողովրդական ավանդույթների հետաքրքիր խառնուրդ են` իրենց լուսապայծառ, արտահայտիչ մեղեդիներով և տպավորապաշտ, բարձրաճաշակ ու ընտիր հնչերանգներով: 1947թ-ից Տիգրան Մանսուրյանն ապրում է Հայաստանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում