Պերճ Զեյթունցյանն իր 75 ամյակը կնշի ընկերների հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ անվանի արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս եւ թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը հուլիսի 18-ին նշում է իր ծննդյան 75-ամյա հոբելյանը:Անվանի մտավորականը75-ը պատասխանատու տարիք է համարում:«Ծննդյան տարեդարձս պատրաստվում եմ նշել բարեկամներիս հետ»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց դրամատուրգը: Նրա խոսքով` տոնը նշելու առանձնակի մոտեցումներ եւ պահանջներ չունի, քանի որ այդ դեպքում կնշանակի, որ շատ է կարեւորում այն, մինչդեռ ծննդյան տարեդարձն իր համար առաջին հերթին ընկերներին հանդիպելու լավ առիթ է:

Անդրադառնալով ստեղծագործական գործունեությանը` Զեյթունցյանը տեղեկացրեց, որ 2014 թվականի գարնանը «ԱՍԱԼԱ-ի դատը Փարիզում» սցենարի հիման վրա Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվանդրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա նոր ներկայացում:«Բեմադրությունը կիրականացնի ԱրմենԽանդիկյանը, ով վերջին 25 տարիներին իմ բոլոր պիեսների բեմադրություններն է իրականացնում»,- նշեց նա` հավելելով, որ պիեսի վրա աշխատել է 8 ամիս:

«Արմենպրես»լրատվական գործակալության խմբագրակազմը շնորհավորում է Պերճ Զեյթունցյանին` մաղթելով քաջ առողջություն եւ նորանոր ստեղծագործական ծրագրերի իրականացում:

Զեյթունցյանը ծնվել է 1938 թվականին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: 1948թ. հայրենադարձվել է Հայաստան: 1963թ. ավարտել է Պյատիգորսկի օտար լեզուների ինստիտուտը: 1963-1964թթ սովորել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներում: 1965-1968թթ եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագիրը, 1965-75թթ` հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիայի գլխավոր խմբագիրը: 1975-86թթ եղել է Հայաստանի Գրողների միության քարտուղարը: Մի շարք գրքերի հեղինակ է` «Ամենատխուր մարդը», «Նրա առաջին ընկերը», «20-րդ դարի լեգենդը», «Փարիզի համար», «Մեր թաղի ձայները»: 12 պիեսների հեղինակ է` «Աստվածների կանչը», «Լեգենդ ավերված քաղաքի մասին», «Հիսուս Նազովրեցին և նրա աշակերտները», «Կանգ առ, երկրագունդ», «Ոտքի, դատարանն է գալիս», «Մի նայիր հայելուն» և այլն, որոնք բեմադրվել են Երևանի տարբեր թատրոններում: «Հայֆիլմ» կինոստուդիան նրա սցենարով նկարահանել է «Երեւանյան օրերի խրոնիկա» ֆիլմը: Նրա գրքերը թարգմանվել են 11 լեզուներով: 1991-92թթ եղել է ՀՀ մշակույթի առաջին նախարարը: Դարձել է Հռոմի արվեստների եւ հասարակական գիտությունների «Տիբերինա» ակադեմիայի պատվավոր անդամ, ՀԽՍՀ Պետական մրցանակի կրկնակի դափնեկիր: Արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի, «Հայ արվեստի ասպետ», «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչումների: 2007թ. արժանացել է հայ եկեղեցու «ՍուրբՍահակ –Սուրբ Մեսրոպ» պատվո շքանշանի:

Հայերեն English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ