ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ ռուս երգիչ Ստաս Պիեխան, ով ամեն կերպ հանրությունից թաքցնում էր անձնական կյանքը, բոլորից գաղտնի ամուսնացել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով potok.ua-ն, երգչի ընտրյալն է դարձել Նատալյա անունով մի շիկահեր:
«Ստասը նախընտրում է իր անձնական կյանքի մասին պատմել, եւ մենք հարգում ենք նրա նտրությունը»,- ասել է երգչի մայրը` Իլոնա Բրոնիվիցկայան:
Ստասը այժմ ընկերուհու հետ գտնվում է Վիտեբսկում, որտեղ անցկացվում է «Սլավյանսկի բազար» միջազգային երգի մրցույթը: Զույգը հաստատվել է քաղաքային հյուրանոցներից մեկի համարներում: Գրանցման ժանանակ ադեն աղջկա անձնագրում գրված էր «Պիեխա» ազգանունը: Համաձայն տարածված լուրերի` հարսանքին անցել է առանց պաթոսի. իսկ աղմկոտ տոնակատարությունները զույգը որոշել է հետաձգել անհայտ ժամանակով: