Մշակույթ

Գաֆեսճյան արվեստի կենտրոնում կկայանա Տիգրան Մանսուրյանի հեղինակային երեկոն

1 րոպեի ընթերցում

Գաֆեսճյան արվեստի կենտրոնում կկայանա Տիգրան Մանսուրյանի հեղինակային երեկոն

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա 4-րդ փառատոնի շրջանակներում հուլիսի 17-ին տեղի կունենա մաեստրո Տիգրան Մանսուրյանի հեղինակային երեկոն: «Սփրին գրուպ» ընկերությունPR պատասխանատու Մարիամ Սաֆարյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որը համերգը տեղի կունենա Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում:

Երեկոյի ընթացքում հանդես կգա նաեւ կոմպոզիտորը: Համերգի ընթացքում կհնչեն կոմպոզիտորի ստեղծագործությունները Իրինա Զաքյանի, Յանա Դարյանի, Նելլի Մանուկյանի, Ջուլիետա Վարդանյանի, Գերմանիայից Հովհաննես Մոկացյանի, Արամ Թալալյանի կատարմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում