Սպորտ

«Արարատ-73»- ը «Սպարտակ»-ի Եվգենի Լովչեւի համար հարազատ թիմ էր

5 րոպեի ընթերցում

«Արարատ-73»- ը «Սպարտակ»-ի Եվգենի Լովչեւի համար հարազատ թիմ էր

ԵՐԵՎԱՆ,15 ՀՈՒԼԻՍԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1970-ականներին Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլի ակումբի եւ նախկին ԽՍՀՄ-ի հավաքակականի առաջատար պաշտպան, երկրի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Եվգենի Լովչեւն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ժամանակին Երեւանի «Արարատ»-ի եւ Մոսկվայի «Սպարտակ»-ի միջեւ փոխարաբերություները ոչ միայն լավն Էին. երկու թիմերը միմյանց ուղղակի հարազատ Էին:

-Եվգենի Սերաֆիմովիչ, դուք անձամբ խաղացել եք խորհրդային ֆուտբոլի, այդ թվում՝ Երեւանի «Արարատ»-ի լավագույն տարիներին: Այժմ նորից ժամանեցիք եւ խաղացիք Երեւանում արարատցիներից մեկի՝ Ալբերտ Սարգսյանի 50 ամյա հոբելյանին:

-Նախ եւ առաջ նշեմ, որ մենք` վետերան ֆուտբոլիստներս, պետք Է օգտվենք ցանկացած նման հնարավորությունից՝ հաճելին՝ մեր հին ընկերներին տեսնելը, միավորելով օգտակարի՝ ֆուտբոլ խաղալու հետ: Ինչ վերաբերում Է Երեւանի «Արարատ»-ին… «Սպարտակ»-ը եւ «Արարատ»-ը շատ Էին նման իրենց դիտարժան, տեխնիկական խաղով, մեզ շատ բան Էր միավորում, առաջին հերթին լեգենդար Նիկիտա Սիմոնյանը եւ որպես ֆուտբոլիստ, եւ որպես մարզիչ, նա երկու թիմերին էլ հասցրել է մեծ հաջողությունների: «Արարատ-73»-ը պրոֆեսիոնալ ֆուտբոլի ամենաբարձր մակարդակի թիմ էր, որը կարողացել էր հաղթել նախկին ԽՍՀՄ-ի առաջնությունում՝ 1973 եւ գավաթի՝ 1973, 1975 թվականներին, իսկ դա շատ բարդ խնդիր էր: Արարատցիներն ունեին շատ լավ խաղակազմ, այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք Էին Արկադի Անդեասյանը, Հովհաննես Զանազանյանը, ովքեր պատիվ կբերեին ցանկացած թիմի: ԽՍՀՄ-ի առաջնության մրցաշարում Ռուսաստանի, Ուկրաինայի, Հայաստանի եւ այլ հանրապետությունների ուժեղ թիմերի կոշտ մրցակցության մեջ ձեւավորվել էր բարձորակ ֆուտբոլ: Նման մրցակիցների հետ, այդ թվում՝ արարատցիների հետ շատ բարդ, բայց նաեւ շատ հաճելի Էր խաղալ: Պատահական չԷր նաեւ, որ «Արարատ»-ը միշտ իր ներկայացուցիչներն ուներ ԽՍՀՄ-ի տարբեր հավաքականների կազմում, սկսած ազգայինից՝ Անդրեասյան, Զանազանյան, Խորեն Հովհաննիսյան` շարունակելով պատանեկան եւ երիտասարդական հավաքականներով, որոնց կազմում խաղացել Է նաեւ վետերանների ֆուտբոլային հանդիպման հերոսը` «Արարատ-73»-ի պաշտպան Արմեն Սարգսյանի եղբայրը, Ալբերտ Սարգսյանը:

-Ֆուտբոլի ներկայիս ազգային առաջնությունները դժվար Է համեմատել ԽՍՀՄ-ի առաջնության հետ:

-Մենք հնարավորինս հետեւում ենք նախկին ԽՍՀՄ-ի երկրների ֆուտբոլին եւ հաջողություն ենք ցանկանում: Իհարկե, ժամանակները փոխվել են, մեզ համար նույնպես հեշտ չԷ, բայց կյանքը շարունակում Է առաջ գնալ եւ ինչպես ռուսական, այնպես Էլ հայկական ֆուտբոլն առաջընթաց դեռ կունենան: Այսօր պետք Է անել առավելագույն հնարավորը, որպեսզի այդ ժամանակը շուտ գա: Իհարկե, անհրաժեշտ Է ակտիվ համագործակցել, ինչպես ժամանակին եղել Էր:

-Դուք խոստացել եք ինչ-որ մի հետաքրքիր պատմություն պատմել, կապված` Երեւանի «Արարատ»-ի ձեր վետերան ընկերների հետ:

-Այո եւ հենց հիմա կկատարեմ խոստումս: Ճիշտն ասած, այս պատմությունը կապված Է ոչ թե արարատցիների, այլ մեկ արարատցու` թիմի ավագ Հովհաննես Զանազանյանի հետ: Մենք շատ մտերիմ ենք եւ երբ «Արարատ»-ում Զանազանյանի համար այլեւս տեղ չԷին գտնում, նա եկավ Մոսկվա, փորձելով իրեն տեղ գտնել մեր թիմերից մեկում: Այդ ժամանակ իմ որդին` Եվգենի-կրտսերը, նոր Էր ծնվել եւ Հովհաննեսը, ով բնակվում Էր մեր տանը, նաեւ երեխայի մասին էր հոգ տանում: Իր կովկասյան արտաքինով նա շատ Էր զարմացնում մեր տուն եկող հյուրերին, որոնք չԷին հասկանում, թե նա ինչ գործ ունի իմ որդու հետ: Կրկնում եմ` մենք Հովհաննեսի հետ շատ մոտ ընկերներ ենք:

-Ձեր որդին՝ Եվգենի Լովչեւ-կրտսերը, ձեզ հետ միասին խաղաց Ալբերտ Սարգսյանի հոբելյանական խաղում եւ նույնիսկ գոլ խփեց:

-Ես դրանից ավելի լավ պարգեւ չեմ Էլ ցանկանում ստանալ: Շատ լավ կլինի, եթե Լովչեւների դինաստիան ֆուտբոլում շարունակվի:

-Շնորհակալություն զրույցի համար:

Հարցազրույցը Զավեն Վարդանյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում