Ֆուտբոլ

Պատմական խաղ. Երեւանում մրցեցին «Արարատ 73»-ի վետերանները եւ ԽՍՀՄ հավաքականի ֆուտբոլիստները

1 րոպեի ընթերցում

Պատմական խաղ. Երեւանում մրցեցին «Արարատ 73»-ի վետերանները  եւ ԽՍՀՄ հավաքականի ֆուտբոլիստները

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում հուլիսի 13-ին ընկերական խաղ անցկացվեց «Արարատ 73»-ի վետերանների եւ ԽՍՀՄ հավաքականի ֆուտբոլիստների միջեւ: Երեւանի թիմը5:4 հաշվով հաղթանակ տարավ ԽՍՀՄ հավաքականի ֆուտբոլիստների նկատմամբ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Արարատ»-ից գոլերի հեղինակներ դարձանԽորեն Հովհաննիսյանը, Արամ Վարդանյանը, Բաբկեն Մելիքյանը, Ալբերտ Սարգսյանը եւ Արթուր Քոչարյանը:

ԽՍՀՄ-ի թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Վալերի Նովիկովը, Ալեքսանդր Տարխանովը, Սումարովը եւ Լեւչեւ կրտսերը: Երկու թիմերի ֆուտբոլիստները խաղից հետո նշեցին, որ կարեւորը ոչ թե հաղթելն էր, այլ իրենց միջեւ տարիներով շարունակվող մետրմությունն ու համերաշխությունը:

Հանդիպումը նվիրրված էր «Արարատ»-ի նախկին պաշտպան Ալբերտ Սարգսյանի 50 ամյակին:«Արարատ»-ի 1973թ. մրցաշրջանը ոսկե տառերով գրվեց հայկական ֆուտբոլի տարեգրությունում: Իր պատմության մեջ առաջին անգամ «Արարատը» դարձավ եւ երկրի չեմպիոն, եւ ԽՍՀՄ գավաթակիր:

Լուսանկարները` Սամվել Բերքիբեկյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում