Տարածաշրջանային

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Աղվան Հովսեփյանի հայտարարությանը

3 րոպեի ընթերցում

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Աղվան Հովսեփյանի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից անցկացված իրավաբանների համահայկական երկրորդ խորհրդաժողովի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի արած հայտարարությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքում տեղ գտած հայտարարության մեջ նշվում է, որ թուրքական պետությունից պատմական հայկական տարածքները հետ վերադարձնելու մասին հայտարարությունն անընդունելի է:«Թուրքիայի հողերի նկատմամբ Հայաստանի հավակնությունները հակասում են այնպիսի միջազգային կազմակերպությունների սկզբունքներին, ինչպիսիք են ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն, որոնց անդամակցում է Հայաստանը: Պետք է հստակ հասկանալ, որ ոչ ոք չի կարող տարածքային պահանջ ունենալ Թուրքիայից»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

Հուլիսի 5-ին ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացված «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի ժամանակ ՀՀգլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը անվիճելի է համարել, որ Հայոց ցեղասպանության հետևանքների վերացումը կապված է փոխհատուցման հետ: Նա համոզված է, որ ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները և այլն: Բայց այդ բոլոր պահանջները պետք է ունենան անթերի իրավական հիմնավորումներ:

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հուզական-բարոյական հարթությունից պետք է անցում կատարել դեպի իրավական հարթություն: Այսինքն` այսօր ստեղծված տարածաշրջանային և միջազգային բարդ իրավիճակում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը անհնար է լուծել առանց գիտականորեն հիմնավորված իրավական փաստարկների: Թե Հայոց ցեղասպանության ճանաչումը և թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է ունենան անթերի միջազգային-իրավական ապահովում: Եվ այդ բարդ խնդիրը կոչված ենք իրագործելու մենք` հայ իրավաբաններս»,-շեշտել էր Հովսեփյանը:

ՀՀ սփյուռքի նախարարության և Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի կողմից կազմակերպված իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովն անցկացվեց հուլիսի 5-6-ը: Մասնակցեցին մոտ 100 անվանի իրավաբաններ Հայաստանից, Սփյուռքից և Արցախից:

Իրանը «որոշ միջոցներ է ձեռնարկել» միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի. Mehr

Տարածաշրջանային

Իրանը «որոշ միջոցներ է ձեռնարկել» միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի. Mehr

Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի ամբողջական դուրսբերման մասին

Քաղաքականություն

Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի ամբողջական դուրսբերման մասին

Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում

Տարածաշրջանային

Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում

Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին

Տարածաշրջանային

Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Տարածաշրջանային

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ սատարում է Իրանին լուրջ փորձությունների այս պահին

Տարածաշրջանային

Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ սատարում է Իրանին լուրջ փորձությունների այս պահին

Ադրբեջանի չորս քաղաքացի մեղավոր է ճանաչվել Կրասնոյարսկի երկրամասում դաժան սպանության մեջ

Տարածաշրջանային

Ադրբեջանի չորս քաղաքացի մեղավոր է ճանաչվել Կրասնոյարսկի երկրամասում դաժան սպանության մեջ

Ադրբեջանցի զինծառայող է անհետ կորել

Տարածաշրջանային

Ադրբեջանցի զինծառայող է անհետ կորել

Ալիևն Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա

Տարածաշրջանային

Ալիևն Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա

Իրանի նախկին նախագահ Ահմադինեջադը չի ընդգրկվել նախագահի թեկնածուների ցանկում 

Տարածաշրջանային

Իրանի նախկին նախագահ Ահմադինեջադը չի ընդգրկվել նախագահի թեկնածուների ցանկում 

Բաքուն ու Երևանը պետական ​​սահմանների հստակեցման հարցում հասել են որոշակի հաջողությունների. Իլհամ Ալիև

Տարածաշրջանային

Բաքուն ու Երևանը պետական ​​սահմանների հստակեցման հարցում հասել են որոշակի հաջողությունների. Իլհամ Ալիև

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում