Սպորտ

Մխիթարյանը Եվրոպայի ամենաակտիվ, գրոհի տրամադրված կիսապաշտպաններից մեկն Է. Bundesliga-ի գնահատականը

3 րոպեի ընթերցում

Մխիթարյանը Եվրոպայի ամենաակտիվ, գրոհի տրամադրված կիսապաշտպաններից մեկն Է. Bundesliga-ի գնահատականը

ԵՐԵՎԱՆ,12 ՀՈՒԼԻՍԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի պաշտոնական կայքի՝ bundesliga-com-ի լրագրող Բեռնի Ռիվզը հուլիսի 12-ին անդրադարձել Է Դորտմունդի «Բորուսիա»-ի նորեկ, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ռիվզը գրում Է, որ «Բորուսիա»-ն կարիք ունի նման ակտիվ կիսապաշտանի, որն ի վիճակի Է փոխարինել Մարիո Գեթցեին:

Ռիվզը նշում Է, որ Մխիթարյանը Եվրոպայի ամենաակտիվ, գրոհի տրամադրված կիսապաշտպաններից մեկն Է, որն արժանացել Է 7 մրցանակների 3 վերջին մրցաշրջաններում, դարձել Է իր նախկին ակումբի՝ Դոնեցկի»Շախտյոր»-ի ռմբարկուն 25 գոլով:

Հեղինակը նշում Է, որ Մխիթարյանը մասնագիտություն ընտրելու ժամանակ չԷր տատանվել: Նա անվանի հայ ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի որդին Է, ֆուտբոլիստի, որը 33 տարեկան հասակում հեռացավ կյանքից ուղեղի հիվանդության պատճառով: Մինչ այդ Հենրիխը ծնողների հետ ապրում Էր Ֆրանսիայում, որտեղ հայրը` Համլետը, խաղում Էր տեղի «Վալանս» ակումբի կազմում, հոր մահից հետո Մխիթարյանները վերադարձան Երեւան:

Հենրիխ Մխիթարյանը գնաց իր հոր հետքերով, նա անդամագրվեց Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլի ակումբին: 2009 թվականին նա տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգ», իսկ այնուհետեւ՝ «Շախտյոր»:

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել Է Հայաստանի, ԱՊՀ անդամ երկրների լավագույն ֆուտբոլիստ: Նա արժանացել Է նաեւ ֆուտբոլի միջազգային պատմության վիճակագրության ինստիտուտի, «Շախտյոր» ակումբի անհատական մրցանակներին:

Հենրիխ Մխիթարյանին, ինչպես ցանկացած հայի, ամենուրեք ուղեկցում Է Արամ Խաչատրյանի «Սրերով պարը»: Նա 39 անգամ հանդես Է եկել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում, որի առաջատարն Է:

Մխիթարյանը նախընտրում Է կենտրոնանալ ֆուտբոլի վրա, նա չի սիրում, երբ իրեն կուռք են համարում, իսկ նրա կուռքը ֆրանսիացի Զինեդին Զիդանն Է: Մխիթարյանը նշում Է, որ հիանում Էր վերջինիս խաղով, որ Զիդանն իր համար կախարդ Է:

24-ամյա Մխիթարյանն առայժմ չի մտածում իր ապագա աշխատանքի մասին, բայց նա ավարտել Է Երեւանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը, ինչպես նաեւ ունի Սանկտ Պետերբուրգի համալսարաններից մեկի դիպլոմը եւ նշում Է, որ հետագայում կցանկանար աշխատել որպես իրավաբան:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում