Սերգեյ Մովսիսյանը Սլովակիայում ավարտված շախմատի միջազգային մրցաշարի հաղթողն է
1 րոպեի ընթերցում
![Սերգեյ Մովսիսյանը Սլովակիայում ավարտված շախմատի միջազգային մրցաշարի հաղթողն է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2013/07/725969.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը դարձել Է Սլովակիայի Սանսկա Ստյավնիցա քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարի հաղթողը: Հայազգի շախմատիստը հաղթանակ է տոնել բոլոր 11 պարտիաներում: Մրցաշարին մասնակցել են 100 շախմատիստներ:
Սերգեյ Մովսիսյանը, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, 2,5 միավորով առաջ Է անցել իրեն հետապնդող մրցակցից` Միկուլաս Մանիկից: