Լիբանանը քաղաքական կամք է դրսևորում սադրանքներին չտրվելու համար. Շահան Քանդահարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութի հարավային շրջանում հուլիսի 9-ին իրականացված պայթյունի պատասխանատվությունը դեռևս որևէ կազմակերպություն կամ կողմ չի ստանձնել, բայց կա տեսակետ, որ պատահարը ներլիբանանյան կամ ներիսլամական դավադրություն է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը:«Պատահարը հատկապես ամբողջ տարածաշրջանում շիա-սուննի լարվածության ֆոնի վրա է: Կգտնվեն ուժեր, որոնք կփորձեն սիրիական պատերազմն օգտագործել իրավիճակն էլ ավելի լարելու համար, բայց միաժամանակ կա նաեւ քաղաքական կամք` չներքաշվելու հրահրող գործողություններում»,-նկատեց Քանդահարյանը:

Նա նաև ընդգծեց, որ Լիբանանում միջադեպերն ու բախումները համալիբանանյան ընդգրկում չեն ստանում: «Հատկապես արտաքին ուժեր պարանաձգության խաղ են խաղում` մեկ ձգում մեկ թուլացնում. պարզ է, որ ներլիբանանյան մեծ տարողունակությամբ պատերազմի որոշում չի կայացել»,-շեշտեց Քանդահարյանը։

Հուլիսի 9-ին Բեյրութի հարավային շրջանում իրականացված պայթյունից տուժածների թիվը հասել Է 38-ի: Տեղական իրավապահ մարմինների անանուն աղբյուրը ենթադրել Է, որ պայթյունի հետեւում կանգնած են «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման ծայրահեղականները, որոնք Սիրիայում կռվում են խռովարարների կողմում:

Լիբանանում տեղի ունեցող բախումների հետեւանքով հայկական համայնքըչի տուժել: Այնտեղ հունիսի 23-ի հետմիջորեին Հարավային Լիբանանի Սայդա քաղաքում ստեղծվել էր պատերազմական իրավիճակ, երբ իսլամական խմբավորումներից տարրեր հարձակվել էին լիբանանյան բանակի վրա. բանակը տվել էր զոհեր եւ վիրավորներ:Զինված իսլամիստները հունիսի 24-ից տների տանիքներից դիպուկահար կրակ էին բացում Սայդայի՝ Լիբանանի հարավային մայրաքաղաքի փողոցների վրա:

Հայերեն English Русский

FlyOne Armenia-ն չվերթներ կգործարկի Երևան- Դուշանբե - Երևան երթուղով

Արփինե Սարգսյանն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը

Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը

Հայաստանում մեկ տարում եկամուտ ստացող աշխատատեղերի քանակն ավելացել է 33 հազար 275-ով

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

«Հեզբոլլահ»-ի զինաթափումը հնարավոր է Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո․ Լիբանանի նախագահ

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի

Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ

Գյումրիի քաղաքային իշխանությունների համար բնակարանաշինությունն առաջնահերթություն է