Հատուկ նախագծեր

Մանկական բեսթսելլեր 4. Ամառային արձակուրդները խթանում են մանկական գրքի վաճառքը

6 րոպեի ընթերցում

Մանկական բեսթսելլեր 4. Ամառային արձակուրդները խթանում են մանկական գրքի վաճառքը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան գրախանութներում մանկական գրականության վաճառքն ավելանում է` սահմանելով նոր ռեկորդային ցուցանիշներ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը գրախանութների մենեջերների հետ զրույցում պարզեց, որ գրքի վաճառքին խթանում են նաև ամառային արձակուրդները. ծնողները հնարավորություն են տալիս երեխանիներին ունենալ այլընտարք ու ազատ ժամերին զբաղվել տարբեր հեքիաթների ընթերցանությամբ:

«Մանկական բեսթսելլեր» նախագիծը ներկայացնում է հուլիսի երկրորդ շաբաթվա ընթացքում ամենաշատ վաճառված մանկական ստեղծագործությունները:

Վարկանիշային աղյուսակի առաջին և երկրորդ հորիզոնականները կիսում են առաջին անգամ ցանկում ընդգրկված «Սիրված հեքիաթներ» շարքի Շառլ Պերոյի «Քնած գեղեցկուհին» և նույն շարքի`Աստրիդ Լինդգրենի «Մանչուկն ու Կառլսոնը» հեքիաթները: Նրանք երկուսն էլ վաճառվել են 100-ական օրինակով: Երրորդ հորիզոնականում «Բյուրոկրատ» հրատարակչության «Կախարդական այբուբեն» գիրքն է, որին հաջորդում է հայ մեծանուն գրող, բանաստեղծ ու մանկագիր Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազարը» հեքիաթը: Ինչպես գրողի մասին ասել են նրա ժամանակակիցները, Թումանյանն այն երջանիկ գրողներից է, ում ստեղծագործությունները հետաքրքրում են բացառապես բոլորին` անկախ սեռից ու տարիքից:

Հինգերորդ հորիզոնականում Հովհաննես Թումանյանի, սակայն, «Արևիկ» հրատարակչության տպագրած հեքիաթներն են, որոնք յուրաքանչյուր շաբաթ տեղ են գտել վարկանիշային աղյուսակում: Սմբատ Գյուրջյանի «Իմ առաջին այբուբենը», որն արդեն երրորդ շաբաթն է ընդգրկված ցանկում, այս անգամ զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը, որին հաջորդում է Լևոն Անանյանի «Մայրենի լեզվի դասը» հեքիթ-պատմվածքը: Ստեղծագործությունը վեց շաբաթ անընդմեջ ընդգրկված է եղել «Երևանյան բեսթսելլեր»-ի ցանկում և պատմում է մի բադիկի մասին, թե ինչպես ծնողները որոշում են նրան կրթության տալ շների ավելի հեղինակավորդպրոցում, անտեսելով, որ ճուտիկի մայրենին բադերենն է: Հեքիաթ-պատմվածքը դաստիարակչական նշանակություն ունի ու արդիական է նաև այսօր: Դա է պատճառը, որ հեղինակը որոշել է տպագրել 45 տարի առաջ գրված պատմվածքը: Գրքում կարևորվում է այն գաղափարը, որ առաջնայինը մայրենի լեզվի պահպանման հարցն է, որի մասին մի պահ չի մտածել բադիկի ընտանիքը, իսկ մայրենիի կորուստը բերում է ցեղի կորստին:

Ութերորդ հորիզոնականում «Բուկինիստ» հրատարակչության «Մաշան և արջը» հեքիաթն է: Պարբերաբար գրքի մեծաթիվ վաճառքը պայմանավորված է ոչ միայն հետաքրքիր սյուժեով, այլ նաև գրքի մատչելի գնով: Հեքիաթը ռուսական ժողովրդական հեքիաթի ժամանակակից տարբերակն է: «Մաշան և արջը» մուլտսերիալը, որը շատ կարճ ժամանակահատվածում դարձել է փոքրիկների ամենասիրելի մուլտֆիլմը, ապահովել է նաև հեքիաթի հաջողությունն ու գրքի մեծաթիվ վաճառքը: Գրքի տպագրությունից հետո այն ամեն շաբաթ ներառվել է գործակալության վարկանիշային աղյուսակում:

Հովհաննես Թումանյանի` H&H հրատարակչության «Հեքիաթները», որը պարբերաբար եղել է «Մանկական բեսթսելլեր»-ի վարկանիշային աղյուսակի ցանկում, այս անգամ զբաղեցնում է իններորդ հորիզոնականը:

Այս շաբաթվա վարկանիշային աղյուսակը եզրափակում է շվեդ գրող, արձակագիր և սցենարիստ Աստրիդ Լինդգրենի «Երկարագուլպա Պեպին» հեքիաթը, որը պատմում է կարմրամազ չարաճճի աղջկա արկածների մասին:

Ամենաշատ գնված հայերեն մանկական գրականության ցանկը պատրաստվել է երևանյան յոթ գրախանութների հետ համագործակցության արդյունքում: Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը: դասագրքերը:

Ամենաշատ գնված հայերեն գեղարվեստական գրականության վարկանիշը պատրաստվում ու հրապարակվում է առանձին: Ամենաթարմ ցանկն՝ այստեղ:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 Նոր

Շառլ Պերո

«Սիրված հեքիաթներ. Քնած գեղեցկուհին»

Կռունկ 100
2 Նոր

Աստրիդ Լինդգրեն

«Սիրված հեքիաթներ. Մանչուկն ու Կառլսոնը»

Կռունկ 100
3 +2

«Կախարդական այբուբեն»

Բյուրոկրատ 96
4 Նոր

Հովհաննես Թումանյան

«Քաջ նազարը»

Բուկինիստ 47
5 +6

Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ»

Արևիկ

31
6 +2

Սմբատ Գյուրջյան

«Իմ առաջին այբուբենը»

ՋԻԷՍԷՄ 28
7 *

Լևոն Անանյան

«Մայրենի լեզվի դասը»

Էդիթ պրինտ 21
8 -7 «Մաշան և արջը» Բուկինիստ 20
9 * Հովհաննես Թումանյան Հեքիաթներ H & H 16
10 * Աստրիդ Լինդգրեն «Երկարագուլպա Պիպին» Զանգակ 14

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Մանկական բեսթսելլերը» պատրաստեց Ռուզաննա Մովսիսյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում