Վիտեբսկում մեկնարկում է «Սլավյանսկի բազար» փառատոնը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիտեբսկում հուլիսի 11-ին մեկնարկում է «Սլավյանսկի բազար» 22-րդ փառատոնը: Ինչպես ավանդաբար, այս անգամ եւս Արվեստների միջազգային փառատոնի բացման մասին հանդիսավորապես կհայտարարի Բելառուսի նախագահը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցույթում Հայաստանը ներկայացնում է եX ֆակտոր-1« հեռուստատեսային նախագծի հաղթող Վրեժ Կիրակոսյանը: Մրցութային առաջին օրը նա կներկայացնի լեհ հեղինակ Չեսլավ Նեմենի «Этот странный мирե ստեղծագործությունը, իսկ հայերեն կկատարի Արթուր Գրիգորյանի «Հայ իմ աշխարհե-ը: Հայազգի Ռայա Մովսիսյանը` Կուրսկից, այս տարի մրցույթում կներկայացնի Ռուսաստանը:

Ինչպես լրագրողներին հայտնել է Բելառուսի մշակույթի առաջին փոխնախարար Վլադիմիր Կարաչեւսկին, «Սլավյանսկի բազար»-ը ներառում է շուրջ 60 միջոցառում, որոնք կանցկացվեն 13 հարթակներում: Դրանցից 18-ը տեղի կունենան գլխավոր հարթակում՝ Ամառային ամֆիթատրոնի բեմում:

Այս տարի «Սլավյանսկի բազար»-ը ներկայանում է որպես փառատոնների փառատոն: Կարաչեւսկու խոսքով՝ արդիականացում է տեղի ունեցել փառատոնի անցկացման տեւողությունը կրճատելու հաշվին: Ավանդական մեկ շաբաթվա փոխարեն ընթացիկ տարում այն կտեւի հինգ օր՝ հուլիսի 11-ից մինչեւ 15-ը: Ուշադրության կենտրոնում լինելու են պատանի եւ պրոֆեսիոնալ կատարողների երաժշտական մրցույթները: Բացի դրանից, փառատոնի հիմնադիր երկրների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի առանձին համերգների փոխարեն, ինչպես լինում էր ավանդաբար, հուլիսի 12-ին կկայանա միասնական համերգ՝ «Բարեկամության համերգ: Հրավիրում է միութենական պետությունը»:

Փառատոնին կմասնակցեն 31 երկրների, այդ թվում՝ Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Իտալիայի, Իսրայելի, Կուբայի, Վենեսուելայի ներկայացուցիչներ: Մրցույթի ժյուրին կգլխավորի Լարիսա Դոլինան:

Հայերեն Русский

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո