Հայտնի են «Եվրատեսիլ 2014»-ի անցկացման ժամկետները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնեւում վերջնականապես որոշվել են «Եվրատեսիլ 2014» -ի անցկացման ժամկետները: Երգի հեղինակավոր այս մրցույթի եզրափակիչ փուլը հաջորդ տարի տեղի կունենա մայիսի 10-ին, իսկ կիսաեզրափակիչները` 6-ին եւ 8-ին Դանիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով մրցույթի պաշտոնական կայքը, մրցույթի սուպերվայզեր Յան Օլա Սանդը նշել է, որ կազմակերպիչները փորձել են հնարավորինս «ճկունություն» մտցնել մրցույթի անցկացման ամսաթիվը որոշելու գործում:

Նրանց հավաստմամբ` նույն մոտեցումը կկիրառվի նաեւ «Եվրատեսիլ 2014»-ի անցկացման քաղաքի ընտրության դեպքում:

Մրցույթին գործադիր տնօրեն Պերնիլ Գաարդոն ընդգծել է, որ դանիական երեք երկիր են հավակնում դառնալ գալիք գարնանը մրցույթը հյուրընկալող քաղաք, սակայն թե որոնք են այդ երկրները, դեռ չի բարձրաձայնվում:

«Եվրատեսիլ 2013»-ի եզրափակիչ փուլում առաջին տեղը զբաղեցրեց Դանիայի ներկայացուցիչ Էմիլի դե Ֆորեստը` Only Teardrops երգով:Շվեդիայի Մալմյո քաղաքի «ՄալմյոԱրենա» համերգասրահում անցկացվող երգի մրցույթի լավագույն հնգյակում հայտնվեցին Ադրբեջանը, Ուկրաինան, Նորվեգիան եւ Ռուսաստանը:

«Եվրատեսիլ 2013»-ի եզրափակիչ փուլում Հայաստանի պատվիրակ «Դորիանս» ռոք խմբին չհաջողվեց հայտնվել լավագույն տասնյակում:

Հայերեն English Русский

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել