Կիրո Մանոյանի գնահատմամբ` Թուրքիան սկսում է մենակ մնալ տարածաշրջանում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Թուրքիան փորձում է դեմ գնալ միջազգային համայնքի պահվածքին և ուզում է իր ազդեցությունը մեծացնել, որը սակայն սկսել է իր հակառակ ազդեցությունը տալ:Հուլիսի 9-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը` նկատելով, որշատ հարցերում Թուրքիան սկսել է մնալ մենակ:«Եգիպտոսում Արաբական գարնան ոչ այնքան հաջող ելքի փաստն ենք տեսնում, այդ իրադարձություններն իրենց ազդեցությունը կունենան նաև տարածաշրջանի վրա: Տարածաշրջանում ազդեցիկ ուժերը չեն ուզում, որ Եգիպտոսում տեղի ունեցածն այլ տիրույթներ տեղափոխի, միայն Թուրքիան է, որ փորձում է անիվը հետ պտտել և Եգիպտոսում տեղի ունեցածը հասցնել նախկին վիճակին»,-«Արմենպրես»-իհաղորդմամբ`ասաց Մանոյանը` շեշտելով, որ շատերը հավատացած են, որ Թուրքիային դա չի հաջողվելու:

Անդրադառնալով Սիրիայում ստեղծված իրավիճակին` Մանոյանը շեշտեց, որ Սիրիայում իրավիճակը վերջին շրջանում ծանր հետևանքներով լեցուն էր:«Սիրիայում պատերազմական գործողությունների վերջը չի երևում: Այստեղ ևս ճիգեր են գործադրվում` սահմանափակելու իրադարձությունները, որպեսզի արտահոսք չլինի այլ շրջաններ, բայց դա այնքան էլ չի հաջողվում, որի վկայությունն են վերջին բախումները Լիբանանում»,-նշեց ՀՅԴ անդամը:

Նա նաև նկատեց, որ Եգիպտոսում և Սիրիայում տեղի ունեցածը իր ազդեցությունը կունենա նաև տեղի հայ համայնքների վրա: «Հայաստանն այս ամենում պետք է դրսևորի ճկուն կեցվածք և այս կամ այն կողմի հետ չնույնացվի և շարունակի հետապնդել իր շահերը»,-ասաց Կիրո Մանոյանը:

Եգիպտոսում և Սիրիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Նույնը կարելի է ասել նաև Լիբանանի մասին:Եգիպտոսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ադլի Մանսուրը հուլիսի 3-ին Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո հրամանագիր է հրապարակել, որով սահմանվում են նոր նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետները: Մինչդեռ «Մուսուլման եղբայրներ»-ի ներկայացուցիչները վերստին կոչ են արել հանրահավաքներ անցկացնել ի պաշտպանություն Մուրսիի: Բախումները շարունակվում են նաև Սիրիայում և զոհերի թիվը գնալով մեծանում է. ՄԱԿ-ի տվյալներով` 2 տարի տեւած բախումների ընթացքում 100 հազար մարդ է զոհվել, 1,5 միլիոնը փախստական են դարձել:

Հայերեն English

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ