Հենրիխ Մխիթարյանը պայմանագիր է կնքել Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԻԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստորագրել է քառամյա պայմանագիր Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գերմանական ակումբի ղեկավարությունը պաշտոնապես հաստատել է այդ տեղեկությունը: Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ` պայմանագիրը կնքվել է մինչև 2017 թվականի հունիսի 30-ը: Մանրամասները հստակեցման փուլում են, սակայն հայտնի է, որ տրանսֆերն իրականացել է 25 միլիոն եվրոյով: Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն այս ամռան ընթացքում Բորուսիայի երրորդ ամենամեծ գործարքն էր:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հենրիխ Մխիթարյանը հաջող բուժզննում է անցել Դորտմունդի բուժհաստատություններից մեկում: Գերմանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ նա կկրի 10-րդ համարի մարզաշապիկ ու թիմի կազմում առաջին անգամ խաղադաշտ դուրս կգա արդեն այսօր Մագդեբուրգ քաղաքում բարեգործական խաղի ժամանակ:
Հենրիխ Մխիթարյանը երեք տարի խաղում էր «Շախյոր»-ի կազմում: Նա հասցրել էր 29 խաղում 25 գոլ հեղինակել դառնալով Ուկրաինայի նոր ռեկորդակիրը: