«Սլավյանսկի բազար» մրցույթի հայաստանյան պատվիրակությունը մեկնում է Վիտեբսկ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստրադային երգի «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթ-փառատոնի հայաստանյան պատվիրակությունը հուլիսի 7-ին կմեկնեի Բելառուսի Վիտեբսկ քաղաք: Հուլիսի 9-17-ը կայանալիք մրցույթում այս տարիՀայաստանը ներկայացնում է «X ֆակտոր-1» հեռուստատեսային նախագծի հաղթող Վրեժ Կիրակոսյանը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հուլիսի 6-ին հրավիրված ասուլիսում Կիրակոսյանը նշեց, որ պատրաստվել է հնարավորինս լավ ներկայացնել Հայաստանը:

«Իմ ուսուցիչ Նադեժդա Սարգսյանն է ինձ սովորոցրել, որ երբ բեմ ես բարձրանում, պետք է մոռանամ բոլոր տեսակի վատ սովորույթները, որոնք կարող են կաշկանդել, եւ անել ամեն ինչ հուզվածությունը հաղթահարելու համար»,- իր նախամրցութային տրամադրվածության մասին պատմեց երգիչը: Նրա տեղեկացմամբ` մրցույթային առաջին օրը` հուլիսի 13-ին կներկայացնի լեհ հեղինակ Չեսլավ Նեմենի «Этотстранныймир» ստեղծագործությունը այնտեղի սիմֆոնիկ նվագախմի նվագակցությամբ, իսկ հայերենով երգը կլինի Արթուր Գրիգորյանի հեղինակած «Հայ իմ աշխարհ»-ը:

Հայաստանի ներկայացուցիչը երգում է դասական ժանրում, սակայն ելնելով «Սլավյանսկի բազար» մրցույթի պահանջներից` ՀՀ վաստակավորարտիստ Նադեժդա Սարգսյանի ուղղորդությամբ փորձում է իր ուժերը նաեւ էստադային ժանրում:

«Շնորհակալ եմ Նադեժդային, որ իմ կողքին էր եւ յուրաքանչյուր հարցում օգնում է ինձ: Նա պետք է մեկներ ինձ հետ, սակայն առողջական խնդիրներից ելնելով չի կարողանա ներկա գտնվել մրցույթին»,- նշեց Կիրակոսյանը: Այս տարի 11 հոգուց բաղկացած ժյուրիի կազմում պետք է հանդես գար նաեւ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, սակայն նա Գերմանիա մեկնելու պատճառով ներկա չի լինի, իսկ ժյուրին գլխավորում է ՌԴ անվանի երգչուհի Լարիսա Դոլինան:

Կիրակոսյանը «Սլավյանսկի բազար» մրցույթում իր մասնակցության համար երախտապարտ է ՀՀ մշակույթի նախարարի Հասմիկ Պողոսյանին:

Մեր պատվիրակը եւ իր ուղեկցորդ Արկադի Շուշանյանը չցանկացան կանախտեսումներ անել մրցույթի անցկացման եւ հաջողությունների մասին, միայն նշեցին, որ յուրաքանչյուր մրցույթում ցանկացած մրցանակային տեղ զբացեղնելը եւ լավ ներկայանալը արդեն մեծ հաղթանակ է: Հայաստանցի երգչի սմենամեծ ցանկությունն է, որպեսզի պրոֆեսիանալները իրեն լավ գնահատական տան:

Չնայած նրան, որ Կիրակոսյանը մասնագիտությամբ իրավաբան է, 2004 թվականին ավարտել է Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, սակայն հաջողությամբ կարողանում է համատեղել երգն իր մասնագիտության հետ:

Այժմ Կիրակոսյանը Երեւանի մշակույթի պետական քոլեջի փոխտնօրեն, «Էմի-Բի» պրոդյուսերական ընկերության տնօրենն է:

«Սլավյանսկի բազար» մրցույթից հետո Կիրակոսյանը ծրագրում է նկարահանել առաջին տեսահոլովակը եւ շարունակել ստեղծագործակամ գործունեությունը:

Հայերեն English Русский

Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում

Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հայաստանում

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին

Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Հուլիսի 27-ի միջոցառումների անոնս

Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ

Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին

Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր

Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան

Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են