ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երեւանի օրերը Սանկտ Պետերբուրգում» ծրագրի շրջանակում հուլիսի 4-ին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի ամենախոշոր՝ «Мюзик-Холл» թատրոնում տեղի կունենա գալա համերգ հայ երգիչ-երգչուհիների մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանի պաշտոնականկայքը, երեկոյան կայանալիք համերգին կմասնակցեն դուդուկահար Ջիվան Գասպարյանը, «Մալխաս» ջազ բենդը, Հայաստանի պարարվեստի ‹‹Բարեկամություն››անսամբլը:
Հուլիսի 5-ին տեղի կունենա ՀովհաննեսՉեքիջյանի գլխավորածՀայաստանի պետական ակադեմիական երգչախմբի համերգը:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հուլիսի 3-ին Սանկտ Պետերբուրգի կառավարության եւ երեւանյան պատվիրակության անդամների հետ միասին ներկա է գտնվել ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի «Օկտյաբրսկի» համերգասրահում «Երեւանի օրերը Սանկտ Պետերբուրգում» ծրագրի գալա համերգին:
«Երեւանի օրերը Սանկտ Պետերբուրգում» ծրագիրը անցկացվում է հուլիսի 3-5-ը: