Սպորտ

Լեգենդար հայ բռնցքամարտիկ Նշան Մունչյանը պարգեւատրվել Է 3 ոսկի մեդալով

1 րոպեի ընթերցում

Լեգենդար հայ բռնցքամարտիկ Նշան Մունչյանը պարգեւատրվել Է 3 ոսկի մեդալով

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրաճանաչ հայ բռնցքամարտիկ, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, նախկին Խորհրդային Միության բազմակի չեմպիոն Նշան Մունչյանը իր 50-ամյա հոբելյանի առիթով պարգեւատրվել Է Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի եւ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ոսկե մեդալներով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից:

Նշան Մունչյանի հոբելյանի հանդիսավոր արարողությունը տեղի Է ունեցել հուլիսի 2-ին Լոս Անջելեսում, որտեղ ներկայում նա բնակվում Է:

ԱՄՆ-ում Նշան Մունչյանն աշխատում Է որպես International Sports Union մարզական ակումբի բռնցքամարտի գլխավոր մարզիչ:

Նշան Մունչյանի սաներից մեկը՝ Ֆերդինանդ Քերոբյանը, վերջերս նվաճել Է ԱՄՆ-ի բռնցքամարտի պատանեկան առաջնության չեմպիոնի կոչում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում