ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ողջ մարդկությունը և ամեն երկիր պետք է հիշի Հայոց ցեղասպանության և դրան հետևած զանգվածային ողբերգությունների մասին: Այս մասին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Analitika-ին ասել է ուկրաինացի քաղաքական վերլուծաբան Միխայիլ Բելեցկը:
«Հայոցցեղասպանության անպատժելիությունն ուղի հարթեց և օրինակ հանդիսացավ 20-րդ դարում մարդկության հանդեպ գործած խոշոր հանցագործությունների համար: Ողջ մարդկությունը և ամեն երկիր պարտավոր է հիշել Հայոց ցեղասպանության և դրան հետևած զանգվածային ողբերգությունների մասին, դասեր քաղել դրանցից, որ նման բան այլևս չկրկնվի: Առաջարկվող օրենքի ընդունմամբ Ուկրաինան հարգանքի տուրք կմատուցի ցեղասպանության զոհերի հիշատակինև կնպաստի պատմական արդարության վերականգնմանը»,- ասել է փորձագետը:
ՈւկրաինայիԳերագույն Ռադա հունիսի 6-ին ներկայացվել է 1915-1922 թվականների Հայոց ցեղասպանությունըճանաչող օրինագիծ: Օրինագծի հեղինակներն են Ուկրաինայի խորհրդարանիպատգամավորներ Արսեն Ավակովը, Վիլեն Շատվորյանը և Նվեր Մխիթարյանը:
Analitika-ն հաղորդում է, որՈւկրաինայի խորհրդարանի ներկայացուցիչները, մտավորականներ, փորձագետներ, համայնքի և քաղաքացիական հասարակության կազմակերպություններհայտարարություններով են հանդես եկելուկրաինական խորհրդարանի կողմից1915 թՀայոց ցեղասպանության` որպեսքսաներորդ դարիառաջին ցեղասպանություն, ճանաչման վերաբերյալ:
Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին աշխարհամարտի տարիներին մեկ ու կես միլիոն հայերի կանխամտածված ևզանգվածային սպանությունների փաստը: