Շոու բիզնես

Ռեփեր Էմինեմը պատմում է թմրանյութերից բուժվելու իր գլխավոր պատճառների մասին

2 րոպեի ընթերցում

Ռեփեր Էմինեմը պատմում է թմրանյութերից բուժվելու իր գլխավոր պատճառների մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում հայտնվել է «Ինչպես գումար աշխատել թմրանյութեր վաճառելով» վավերագրական ֆիլմի թրեյլերը, որում աշխարհահռչակ ռեփեր Էմինեմը պատմում է, որ թմրամիջոցների օգտագործումն իր համար կարող էր մահվան պատճառ հանդիսանալ: «Ես գտնվում էի մահվան եզրին, սակայն կարողացա ժամանակին հետ կանգնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասում է երգիչը:

Նա նշում է, որ մանրամասն հիշում է, թե ինչպես է առաջին անգամ թմրանյութ ընդունել: «Ինձ մոտ այնպիսի զգացում էր, որ բոլոր տառապանքները մնացել են հետեւում: Հստակ չեմ հիշում, թե երբ ինձ մոտ թմրանյութերից կախվածություն առաջացավ, ուղղակի հիշում եմ, որ դա ինձ գնալով ավելի էր դուր գալիս»,- պատմում է Էմինեմը:

Մարդիկ փորձել են նրան հետ պահել թմրամիջոցների օգտագործումից՝ ասելով, որ նա վտանգի տակ է, սակայն երգիչը բղավել է բոլորի վրա եւ խնդրել իրեն հանգիստ թողնել:

Ի վերջո երգչին հոսպիտալացրել են, եւ հազիվ է հաջողվել փրկել նրա կյանքը: «Եթե երկու ժամ ուշ հասնեի հիվանդանոց, հիմա ես ողջ չէի լինի»,- ասում է Էմինեմը:

Հոսպիտալացվելուց մեկ ամիս անց Էմինեմը հաղթահարել է բոլոր խնդիրները եւ վերադարձել աշխատանքի: Նա վստահեցնում է, որ չհանձնվելու միակ պատճառը հարազատ դստեր եւ երկու որդեգրած երեխաների նկատմամբ պատասխանատվության զգացումն է եղել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում