Տարածաշրջանային

ԱՄՆ Պետդեպարտամենտն անհանգստացած է Ադրբեջանում «Ազատություն» ռադիոկայանի եթերներում խոտանի առնչությամբ

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ Պետդեպարտամենտն անհանգստացած է Ադրբեջանում «Ազատություն» ռադիոկայանի եթերներում խոտանի առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ին մտահոգում է խոսքի ազատության վիճակն Ադրբեջանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքը, Պետդեպարտամենտըկապվել է«Ազատ Եվրոպա/Ազատություն»(Radio Free Europe/Radio Liberty)ռադիոկայանի և Ադրբեջանի կառավարության հետ` քննարկելու արբանյակային հեռարձակման հետ կապված խնդիրները: Այս մասին հունիսի 27-ին կայացած ամենօրյա ճեպազրույցի ժամանակ նշել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի գրասենյակի տնօրեն Պատրիկ Վենթրելը:

Մոտ մեկ շաբաթ առաջ «Ազատություն»ռադիոկայանըհայտարարել էր իր կասկածների մասին` Ադրբեջանի տարածքում «Ազատություն» ռադիոկայանի՝ արբանյակների միջոցով հեռարձակվող հաղորդումների ժամանակ արհեստական խոտանները ստեղծվում ենկառավարության կողմից:ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցներ է ստացել նաև մի շարք այլ հեռարձակողների`Ադրբեջանի տարածքումարբանյակային ծրագրավորման հետ կապված խնդիրների մասին:

Խնդիրը քննարկելու համար Պետդեպարտամենտըկապվել է «Ազատություն»ռադիոկայանի և Ադրբեջանի կառավարության հետ: «Մենք կարծում ենք` «Ազատություն»ռադիոկայանը կարևոր ներդրում ունի ադրբեջանական ԶԼՄ-ների համայնապատկերում: Այն Ադրբեջանումապահովում է այդքան անհրաժեշտ անաչառ եւ անկախ լրագրության մոդելը, իսկ Միացյալ Նահանգները լիովին սատարում է լրատվամիջոցների և խոսքի ազատության պահպանմանն Ադրբեջանում»,- նշել է Վենթրելը:

«Ազատություն» ռադիոկայանի տարածած հաղորդագրությունում նշվել էր, որ ռադիոկայանի ադրբեջանական ծառայության և հատկապես «Տարբերվող նորություններ» հեռուստածրագրի հեռարձակման ժամանակ կապված խնդիրներ են առաջանումձայնի և պատկերի հետ: Հեռուստահաղորդումը հեռարձակում է թուրքական TurkSat արբանյակի միջոցով: Խնդիրները նկատվել են մայիսի 28-ից՝ երեք շաբաթ շարունակ: Դրանցից խուսափելու համար ռադիոկայանը փոխել է հեռարձակման հաճախականությունը և հեռարձակողին, բայց ԱՄՆ-ի միջազգային հեռարձակման բյուրոյի աշխատակիցները շարունակում էին արձանագրել էլեկտրոնային միջամտության փորձեր: Վերջին միջամտությունը նկատվել է հունիսի 16-ի հեռարձակման ժամանակ:

Իրանը «որոշ միջոցներ է ձեռնարկել» միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի. Mehr

Տարածաշրջանային

Իրանը «որոշ միջոցներ է ձեռնարկել» միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի. Mehr

Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի ամբողջական դուրսբերման մասին

Քաղաքականություն

Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի ամբողջական դուրսբերման մասին

Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում

Տարածաշրջանային

Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում

Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին

Տարածաշրջանային

Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Տարածաշրջանային

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ սատարում է Իրանին լուրջ փորձությունների այս պահին

Տարածաշրջանային

Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ սատարում է Իրանին լուրջ փորձությունների այս պահին

Ադրբեջանի չորս քաղաքացի մեղավոր է ճանաչվել Կրասնոյարսկի երկրամասում դաժան սպանության մեջ

Տարածաշրջանային

Ադրբեջանի չորս քաղաքացի մեղավոր է ճանաչվել Կրասնոյարսկի երկրամասում դաժան սպանության մեջ

Ադրբեջանցի զինծառայող է անհետ կորել

Տարածաշրջանային

Ադրբեջանցի զինծառայող է անհետ կորել

Ալիևն Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա

Տարածաշրջանային

Ալիևն Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա

Իրանի նախկին նախագահ Ահմադինեջադը չի ընդգրկվել նախագահի թեկնածուների ցանկում 

Տարածաշրջանային

Իրանի նախկին նախագահ Ահմադինեջադը չի ընդգրկվել նախագահի թեկնածուների ցանկում 

Բաքուն ու Երևանը պետական ​​սահմանների հստակեցման հարցում հասել են որոշակի հաջողությունների. Իլհամ Ալիև

Տարածաշրջանային

Բաքուն ու Երևանը պետական ​​սահմանների հստակեցման հարցում հասել են որոշակի հաջողությունների. Իլհամ Ալիև

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում