Շոու բիզնես

Թառահար Միքայել Ոսկանյանը ջեմ-սեշն է ունեցել «Կովկաս Ջազ» փառատոնի շրջանակում

2 րոպեի ընթերցում

Թառահար Միքայել Ոսկանյանը ջեմ-սեշն է ունեցել «Կովկաս Ջազ» փառատոնի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի քաղաքապետարանի եւ Վրաստանի Մշակույթի նախարարության աջակցությամբ «Արտ Բրիջ» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է «Կովկաս Ջազ» փառատոնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով armenianjazz.am-ը, հայազգի թառի վարպետ Միքայել Ոսկանյանը Թբիլիսիի կոնսերվատորիայի ռեկտոր, սաքսոֆոնահար Ռեզո Կիկնաձեի և Լատվիայից հյուրերի հետ միասին մասնակցել է մի մեծ ջեմ-սեշնի:

Փառատոնի շրջանակում ֆոտո ցուցահանդեսի միջոցով ներկայացվել են նախկինում կայացած փառատոները, ինչպես նաև ցուցադրվել է փաստավավերագրական ֆիլմ փառատոնի մասին: Այնուհետև մեկնարկել է փառատոնային համերգը` Մայա Բարատաշվիլիյի, Դինի Վիրսալաձեի, «Ռեսոնիկ» բենդի, Իրակլի Գոգավայի, Ռաին Սուլթանովի, Ռուտա Դաիրգայտեի և ուրիշների մասնակցությամբ:

«Ջազը եւ Գյումրին» նախագծի շրջանակում հուլիսի 13-ին Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճում տեղի կունենա «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» էթնո ջազ խմբի համերգը:

«Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» խումբը հիմնադրվել է թառահար Միքայել Ոսկանյանի կողմից: Խմբի նպատակն է ավելի ժամանակակից կերպով ներկայացնել թառի հնչողությունները:

Նա 100-ից ավելի երգերի եւ շուրջ 70 գործիքային ստեղծագործությունների հեղինակ է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում