1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Ասրյանի անվան հուշամրցաշարի հաղթող ճանաչվեց Ռոբերտ Հովհաննիսյանը:
Ինչպես «Արմենպրես»-ի հաղորդեցին ՀՀ շախմատի ֆեդերացիայից` Հովհաննիսյանը, 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող: 2-րդ 3-րդ տեղերը միմյանց հետ կիսում են Սամվել Տեր-Սահակյանը եւ Հովհաննես Գաբուզյանը:
Կարեն Ասրյանի հուշամրցաշարին մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Բրազիլիայի, Վրաստանի, Իսրայելի, Ղազախստանի եւ այլ երկրների 55 շախմատիստներ: Այս մրցաշարն անցկացվում Է 2008 թվականից` ի հիշատակ 28-տարեկան հասակում կյանքից վաղաժամ հեռացած Հայաստանի լավագույն շախմատիստներից մեկի՝ շախմատի օլիմպիադայի չեմպիոն, գրոսմայստեր Կարեն Ասրյանի: