Կարծիքներ

Հայաստանը պետք է շարունակի զուգահեռաբար ընթացող ինտեգրման գործընթացները միջազգային տարբեր կառույցներին. քաղաքագետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանը պետք է շարունակի զուգահեռաբար ընթացող ինտեգրման  գործընթացները միջազգային տարբեր կառույցներին. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պետք է շարունակի զուգահեռաբար ընթացող ինտեգրման գործընթացները միջազգային տարբեր կառույցների հետ: Այս մասին հունիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: «Մեզ համար ցանկացած ինտեգրացիոն գործընթաց ձեռնտու է բոլոր առումներով, ուստի մեր կառավարությունը պետք է շարունակի բանակցությունները կողմերի հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Շաքարյանցը: Նա ընդգծեց, որ այս պահին նպատակահարմար չէԵվրամիությունից կամ Մաքսային միությոունիցորեւէ մեկին առավելություն տալն ու գնալն այդ ուղղությամբ:

Անդրադառնալով հարցին, թե չե՞ն խանգարի արդյոք այդ գործընթացին երկու կողմերից Հայաստանի վրա հնարավոր ճնշումները, քաղաքագետը նշեց, որ ինքն այս պահին որեւէ կողմից Հայաստանի վրա ճնշումներ չի նկատում: Դիտարկմանը, թե արդյո՞ք գազի գնի բարձրացումը Ռուսաստանի կողմից գործադրվող ճնշում չէր Մաքսային միությանն անդամագրվելու համար, քաղաքագետը բացասական պատասխան տվեց: «Գազի գնի բարձրացումը չի կարելի Հայաստանի վրա գործադրվող ճնշում համարել՝ Եվրամիության հետ համագործակցելու համար»,- ասաց նա՝ ընդգծելով, որ բոլորն էլ դեռ անցած տարվանից գիտեին, որ գազի գինը կարող է թանկանալ:

Շաքարյանցի դիտարկմամբ՝ այս պահին Հայաստանի առջեւ ինտեգրացման հարցում «կամ-կամ»-ի խնդիր չկա դրված, եւ քանի դեռ չկա նման բան, Հայաստանը պետք է շարունակի օգտվել իրեն ընձեռնված հնարավորությունից՝ երկու կողմերի հետ էլ խորացնելով համագործացկությունը:

Հայաստանն արտաքին քաղաքականության ոլորտում շարունակում է բազմավեկտոր քաղաքականությունը՝ խորացնելով հարաբերություններն ու համագործակցությունը տարբեր կառույցների հետ: Չնայած շատ է խոսվում այն մասին, որ ինտեգրման գործընթացներում Հայաստանը երկընտրանքի առջեւ կկանգնի, Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, որ այդ հարցում Հայաստանի առջեւ ընտրություն կատարելու պահանջ չի դրվել եւ չի դրվելու:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում