Շոու բիզնես

Ջասթին Բիբերն իր «Ferrari»-ով վրաերթի է ենթարկել պապարացիին

2 րոպեի ընթերցում

Ջասթին Բիբերն իր «Ferrari»-ով վրաերթի է ենթարկել պապարացիին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կանադացի փոփ-աստղ Ջասթին Բիբերը վրաերթի է ենթարկել պապարացիին:Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել ուշ երեկոյան «Laugh Factory» հայտնի գիշերային ակումբի մոտակայքում, որ գտնվում է հանրահայտ Սանսեթ բուլվարում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով luxplanet.ua-ն,19-ամյա հանրահայտ երգիչը, դուրս գալով գիշերային ակումբից, հայտնվել է պապարացիների ամբոխի մեջ: Նստելով մեքենայի ղեկին` Բիբերը նշաններով խնդրել է պապարացիներին հեռանալ մեքենայի դիմացից և իրեն ճանապարհ տալ, բայց ոչ բոլոր պապարացիներն են կատարել Բիբերի խնդրանքը: Շատերը շարունակել են նկարահանումը` տեղաշարժվելով ավտոմեքենայի շուրջ` փորձելով ստանալ հետաքրքիր կադրեր: Արդյունքում կանադացի փոփ-աստղը, լուսանկարչական ապարատների լույսերից կորցնելով ինքնավերահսկողությունը, միացրել է մեքենայի շարժիչն ու սլացել առաջ` հարվածելով լուսանկարիչներից մեկին: Վերջինս ստացել է ձախ ոտքի վնասվածք և հոսպիտալացվել:

Լոս Անջելեսի ճանապարհային ոստիկանությունը հարցաքննել է Բիբերին, ինչպես նաև բազմաթիվ վկաների, որոնցից մեկին հաջողվել էր տեսանկարահանել դեպքը: Նկարահանման ուսումնասիրությունից հետո երգչի գործուղություններումհանցանքչի գրանցվել:

Ոստիկանության լեյտենանտ Քրեյգ Վալենսուելի խոսքով` ոստիկանությունը դեպքի առնչությամբ չի կազմել պաշտոնական հաղորդագրություն, քանի որ ֆոտոլրագրողն ինքն է վազել մեքենայի դիմաց` վտանգելով սեփական կյանքը ու ստեղծել մեքենայի տեղաշարժման խոչընդոտներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում