Շոու բիզնես

Ջազ երգչուհի Էմմա Ասատրյանը կներկայանա նոր տեսահոլովակով

3 րոպեի ընթերցում

Ջազ երգչուհի Էմմա Ասատրյանը կներկայանա նոր տեսահոլովակով

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջազային երգչուհի Էմմա Ասատրյանը հունիսի 21-ին Երգի պետական թատրոնում իր երկրպագուների դատին կհանձնի իր «Շիկահեր ու կարճատես կատու» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: «Շարմ» ընկերության հանրային կապերի պատասխանոտւ Իզաբելլա Մանասարյանն«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ տեսահոլովակը գործիքավորել է Մարտին Միրզոյանը: Տեսահոլովակի սյուժետային գաղափարը եւ բացառիկ ոճը ռեժիսոր Դավիթ Բաբայանի մտահղացումն է, իսկ տեսախցիկը վստահվել էր օպերատոր Արտավազդ Խաչատուրյանին: Արտադրությունը` «Շարմ Հոլդինգ» ընկերության: Նկարահանումներն իրականացվել են «Հայֆիլմ» կինոստուիդիայում` հատուկ պատրաստված տաղավարում: Տեսահոլովակում երգչուհին ներկայանում է տարբեր հոգեվիճակներ արտահայտող 3 կերպարներով: Այս և այլ մանրամասների մասին երգչուհին կխոսի շնորհանդեսի օրը: Տեսահոլովակից բացի հյուրերը նաև հնարավորություն կունենան վայելել երգչուհու մի քանի կենդանի կատարումներ` ջազ նվագախբի մասնակցությամբ:

Էմմա Ասատրյանը ծնվել է 1986 թվականին նոյեմբերի 3-ին Երեւանում:1997թ. մասնակցել է «Դո-Ռե-Մի» մանկապատանեկան մրցույթ-փառատոնին: 1999թ. երգել է Հայաստանի երգի պետական թատրոնում: 2000թ-ից հանդես է գալիս Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ: 2001թ. մասնակցել է «Սլավյանսկի Բազար» երգի միջազգային մրցույթին և արժանացել 1-ին մրցանակին: 2002թ. ընդունվել է Ավտրիայի Կլագենֆուրտ քաղաքի կոնսերվատորիայի ջազային բաժին: Ուսման տարիներին դաշնակահար Կարեն Ասատրյանի հետ համերգներով հանդես է եկել Ավստրիայի տարբեր քաղաքներում: 2006-2009 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում: 2007թ. մասնակցել է «Կոմիտաս» մրցույթին և զբաղեցրել 1-ին տեղը: 2010թ. «Արտ վոյս» խմբի հետ մասնակցել է կովկասյան ջազ փառատոնին: Նույն թվականին թողարկել է 2 ձայնասկավառակ, որից մեկը ջազային կատարումներ է, եւ 3 տեսասկավառակ: 2008թ-ից ջազ վոկալ է դասավանդում Երևանի Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում և Հայաստանի երգի պետական թատրոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում