Հայկական էստրադայի ներկայացուցիչները կմասնակցեն արյան դոնորությանը նվիրված բարեգործական համերգին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Laboratory ընկերության նախաձեռնությամբ հունիսի 20-ին Երեւանի Հյուսիսային պողոտայում տեղի կունենա բարեգործական համերգ-ակցիա նվիրված արյան անվարձահատույց դոնորությանը: Համերգին կմասնակցեն շուրջ էստրադայի երկու տասնյակներկայացուցիչներ, ինչպես նաեւ պարզապես արյան անվարձահայտույց դոնորներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունիսի 19-ին հրավիրված ասուլիսում The Laboratory ընկերության հիմնադիր Արուսիկ Մկրտչյանը (DJ Vakcina)-ն նշեց, որ արդեն մի քանի տարի շարունակ Երեւանի Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հետ համատեղ նախաձեռնում է բարեգործական ակցիաներ, որոնք կրում են «Դարձիր hերոս, նվիրիր արյուն» խորագիրը:

«Իրական խնդիրն այն է, որ անպայմանորեն երիտասարդությունը ներգրավի այս ակցիայում: Ամեն տարի իրականացնում ենք ակցիաներ, սակայն նման մեծ համերգ ակցիա նախաձեռնում ենք առաջին անգամ»,- տեղեկացրեց Մկրտչյանը: Նրա խոսքով` համերգին մասնակից անվանի մարդկանց ներգրավվածությամբ հնարավոր կլինի հրավիրել երկրպագուների ուշադրությունը դոնորության նման կարեւոր խնդրի շուրջ:

«Վաղը կայանալիք համերգի հիմնական նպատակն է նաեւ այն, որպեսզի կարողանանք ներկայացնել խնդիրը եւ ինֆորմացիա տրամադրենք դոնորության մասին, ինչպես նաեւ համերգին ներկա մասնգետների միջոցով գրանցենք բոլոր ցանկացողների արյունատվություն իրականացնելու համար»,- պատմեց դիջեյը:

Բացօթյա համերգը կտեւի ժամը 16:00-21:00-ը: Բոլոր ցանկացողները կարող են անվճար մասնակցել բացօթյա համեգին եւ ունկնդրել ամենատարբեր ոճերի երաժշտություն: Համերգին կմասնակցեն Հասմիկ Կարապետյանը, Էրկը, Միշոն, Ֆելիքս Խաչատրյանը, Ռոլանդ Գասպարյանը, Սուրեն Առուստամյանը, Արամ Mp3-ին:

Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը շնորհակալություն հայտնեց The Laboratory ընկերությանն անհատույց դոնորություն քարոզելու համար:

Նրա գնահատմամբ` բարեգործական ակցիաները անվարձահատույց դոնորությունը քարոզելու լավագույն մեթոդներից մեկն են:Պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին` Դաղբաշյանը նշեց, որ 2001 թվականի համեմատ կենտրոնը մի շարք ակցիաների արդունքում դոնորների թվի կրկնակի աճ է գրանցել:«Եթե 2001 -ին ունեինք 7000 դոնոր, ապա այսօր նրանց թիվը հասնում է 14 հազարի ողջ հանրապետության տարածքում»,- ասաց կենտրոնի տնօրենը:

Նրա գնահատմամբ` անվարձահատույց դոնորությունը պետք է դառնա հասարակական ընկալում: Հայաստանի արյան բանկերում ամենամեծ պահանջարկն ունի չորրորդ խմբի բացասական արյունը, որը հանդիպում է հասարակության միայն 7-8 տոկոսի մոտ, մինչդեռ ամենատարածված խումբը Հայաստանում` երկրրոդ դրականն է, որն ունի հասարակության գրեթե հիսուն տոկոսը:

Դաղբաշյանը տեղեկացրեց, որ Հայաստանում կան համապատասխան արյան պաշարներ, սակայն լինում են մեծ ծավալի վիրահատություններ, վթարներ, տարբեր վիրահատական միջոցառումներ, արյունահոսության դեպքեր, արտակարգ այլիրավիճակներ, երբ առաջանում է արյան դոնորների անհապաղ կարիք:

Կենտրոնը իրականացնում է անհրաժեշտ քայլեր բնակչության շրջանում իրազեկվածության աստիճանի բարձրացման ուղղութամբ:

Հայերեն Русский

Կառավարությունը կարգավորում է հանքագիտության և հնէաբանության հավաքածուների ժամանակավոր արտահանման գործընթացը

ՀԱՄԱՍ-ն ազատ կարձակի ևս չորս իսրայելցի պատանդի

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել ուկրաինական համակամարտության շուրջ

ՊԵԿ նախագահը և ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսի անցակետին առնչվող հարցեր

Պետական գույքի կառավարման կոմիտեն օտարման ենթակա պետական գույքը կներկայացնի ներդրումային փաթեթների միջոցով

Կառավարությունն առաջարկում է բարձրացնել բնապահպանության ոլորտում խախտումների համար տուգանքները

Ինչպես փետրվարի 1-ից օգտվել տրանսպորտային համակարգից

Պուտինը պատմել է Թրամփի հետ իր հարաբերությունների մասին

Վարչապետը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

«Լրագրողներ առանց սահմանների»-ն լրագրողներին հետապնդելու համար Բելառուսի նախագահի դեմ դատական հայց է ներկայացրել