ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ ռոք երաժիշտ, կոմպոզիտոր Սերժ Թանգյանը նոր մրցույթ է հայտարարել իր երկրպագուների համար: Ինչպես«Արմենպրես»-ը տեղեկացավ երաժշտի ֆեյսբուքյան էջից,մրցույթի պայմանների համաձայն` մասնակիցները պետք է Թանգյանի ORCA ձայնասկավառակի առաջին սիմֆոնիայից ոգեշնչված որևէ արվեստի գործ ստեղծեն և ներկայացնեն մրցույթին: Ստեղծագործությունները կարող են պատկանել արվեստի տարբեր ժանրերի` նկարչություն, քանդակագործություն, լուսանկարչություն, երաժշտություն, գրականություն և այլն:
Լավագույն երեք ստեղծագործությունների հեղինակները կստանան ORCA ձայնասկավառակի կրկնօրինակը Թանգյանի ստորագրությամբ, ինչպես նաև ականջակալներ Ultimate Ears Pro-ից:
Ստեղծագործությունները ներկայացնելու վերջնաժամկետը հուլիսի 1-ն է:ORCA-ն ամերիկահայ երաժշտի չորրորդ ալբոմն է: Այն թողարկվել է 2012 թվականինոյեմբերի 30-ին, իսկ կենդանի ձաjնագրված տարբերակը` 2013 թվականիհունիսի 25-ին Serjical Strike Records-ի կողմից: