Տիգրան Սարգսյանը ծանոթացավ Սանահինի վանական համալիրում իրականացվող վերականգնման աշխատանքներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ մաշկույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելեց Լոռու մարզում գտնվող Սանահինի վանական համալիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Սարգսյանը շրջեց համալիրով, ծոնաթացավ այնտեղ իրականացարած վերականգնողական աշխատանքներին եւ այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող ծրագրերին:

Լրագրողների հետ զրույցում Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ10-րդ դարիՍանահին վանական համալիրի Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիների հարակից նախագավիթ-տափանատան, գավթի եւ Գրիգոր Մագիստրոսի ճեմարանի վերականգման աշխատանքները մեկնարկել են 2012 թվականի երրորդ եռամսյակից:

Նախորդ տարին այդ նպատակով պետբյուջեից հատկացվել է 18 միլոն դրամ, իսկ այս տարի` 22 միլոն դրամ:

«Արդեն մասնակի վերականգնվել է Սուրբ Աստվավածին 10-րդ դարի եկեղեցին, հեռացված է պատերի վրա առաջածած բուսականությունը, վերականգվել են ծածկասալերի առանձին հատվածներ»,- ասաց համալիրի վերականգնման գլխավոր ճարտաչապետ Աշոտ Հովսեփյանը:Այդ ուղղությամբ աշխատանքների 90 տոկոսն արդեն իրականացվել է:

Ճարտարապետի խոսքով` Բեռլինից եւ Վենետիկից ժամանած համապատասխան մասնագետները վստահեցրել են, որ համալիրի վրա տեղ գտած ճաքերը փլման եզրին չեն եւ դեռեւս մինչ հաջորդ տարի կանգուն կմնան:

Վանական համալիրի հիմնանորոգման աշխատանքների այն հատվածը, որն այս տարի չի իրականացվի, ավարտին կհասցվի արդեն 2014 թվականի ընթացքում:

Վենետիկի վերեկանգնման կենտրոնի եւ Բեռլինի բարձր տեխնոլոգիաների համալսարանի մասնագետների կողմից ժամանակակից լազերային սարքերով եռաչափ ճշգրիտ չափագրումների միջոցով սահմանվել են հուշարձանների պատերի, ձեւախախտումերի եւ ճաքերի առաջացման պատճառները, ինչպես նաեւ դրանց ներկա վիճակը:

Բացի դրանից, բացվել եւ ուսումնասիրվել են Սուրբ Ամենափկիչ համալիրի հիմքերն ու հիմնատակերը տրվել տեղանքի ինժեներաերկրաբանական պայմանների վերաբերյալ եզրակացություն, ներկայացվել հուշարձանների հետագա պահպանությանը միտված արդյունավետ միջոցառումների կիրառման առաջարկություններ:

Դեռեւս 2010 թվականին ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմվել են Սանահինի համալիրի նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերը, իրականացվել են առավել վթարված արեւմտյան թեւի հուշարձանախմբի կառույցների համալիր գիտական ուսումնասիրություններ:

Հայերեն Русский

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից

Պուտինը հանձնարարել է երեք օր հարվածներ չհասցնել Կիևին․ Ուկրաինան ևս դադարեցրել է օդային հարվածները

Ինչ է մնում, երբ հիշողությունները սկսում են խամրել․ երևանյան բեմ կբարձրանա «Քանի չեմ մոռացել» պարային ներկայացումը

ԿԽՄԿ-ի սոցիալ-տնտեսական ծրագրերը նպաստում են սահմանամերձ Շիկահողի զարգացմանն ու գյուղի պահպանմանը

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Ռուսաստան՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու առաջարկով

«Աբովյան» ՔԿՀ-ում քննարկվել են օտարերկրացիների և ապաստան հայցողների իրավունքների ապահովման հարցերը

Իրանական նավթատարը Խարգ կղզու մոտ խոցվել է ԱՄՆ-ի արձակած չորս հրթիռով