Շոու բիզնես

Վահագն Մարգարյանը կիսվել է «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ից իր տպավորություններով

3 րոպեի ընթերցում

Վահագն Մարգարյանը կիսվել է «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ից իր տպավորություններով

ԵՐԵՎԱՆ,17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Գդանսկ քաղաքում հունիսի 14-ին անցկացված«Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» մրցույթը Հայաստանի պատվիրակ 17-ամյա Վահագն Մարգարյանն իր առաջին լուրջ փորձն է համարում: Մրցույթի հայաստանյան պատվիրակությունը հունիսի 17-ի առավոտյան ժամանել է Երեւաան: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մարգարյանը, կիսվելով իր տպավորություններով, նշեց, որ իր համար մրցույթը նորություն էր եւ նոր հմտություններ սովորելու հրաշալի հնարավորություն:

«Շատ հետաքրքիր եւ պարզ ժամանակ անցկացրինք այնտեղ: Հետաքրքիր էր հատկապես նոր` խմբակային պարը, որն այնտեղի մասնագետները մեզ սովորեցրին»,- ասաց Հայաստանի ներկայացուցիչը` հավելելով, որ իր համար արժեքավոր էր նաեւ այլ երկրների հասակակիցների հետ ծանոթությունն ու շփումը մրցույթի օրերի ընթացքում:

Վահագնը ընդգծեց, որ իր համար հաճելի էր նաեւ այն, որ ողջ ընթացքում Պարարվեստի պետական քոլեջի իր ընկերները հեռվից անգամ աջակցում էին իրեն եւ միասին են դիտել մրցույթը հունիսի 14-ին:

Առաջիկայում պատանի պարողը ծրագրում է համալրել Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը, արդեն հանձնել է ավարտական քննությունները եւ սպասում է դրանց արդյունքներին:

Նախատեսվում է, որ հունիսի 18-ին տեղի պարարվեստի քոլեջում նա տեղի կունենա իր ավարտական համերգը:

«Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ում հաղթող էր ճանաչվել Նիդեռլանդները ներկայացնողՍեդրիկ Վերվեուրտը:

Հայաստանը ներկայացնող Վահագն Մարգարյանը, ում ելույթով մեկնարկեց մրցութային ծրագիրը,հիանալի ներկայացավ մրցույթում, սակայն չանցավ եզրափակիչ փուլ: Հայաստանյան պատվիրակի«Փակուղի» անվաումով մենապարի բեմականացման մեջ ներկայացված էր անելանելի իրավիճակ,որից պարողը չի կարողանում դուրս գալ փակուղու պատճառով: «Փակուղին» բեմադրել էր Շվեդիայիթագավորական թատրոնի մենապարող Արսեն Մեհրաբյանը, իսկ բեմադրության երաժշտությունըհեղինակել էր Օտտո Բուբենչիկը: Պարեղանակի մեջ հնչեց դուդուկ եւ ջութակ:

Հայաստանը իր եվրատեսիլյան կենսագրության մեջ այս մրցույթին մասնակցում էր առաջին անգամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում