Շոու բիզնես

Black Sabbath-ի նոր ալբոմը բրիտանական չարտերի ռեկորդ Է սահմանել

1 րոպեի ընթերցում

Black Sabbath-ի նոր ալբոմը բրիտանական չարտերի ռեկորդ Է սահմանել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական Black Sabbath լեգենդար ռոք-խմբի՝ «13» վերտառությամբ նոր ալբոմը ավելի քան 42 տարվա ընթացքում առաջին անգամ բրիտանական չարտերում զբաղեցրել Է առաջին տեղը, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

Այսպիսով, սկավառակը յուրատեսակ ռեկորդ Է սահմանել չարտերի առաջին հորիզոնականում հայտնելու ընդմիջման տեւողության առումով: Վերջին անգամ խումբն առաջին տեղն զբաղեցրել Է 1970 թվականին՝ «Paranoidե ալբոմով:

«Ես ցնցվա՛ծ եմ: Այս ալբոմի հաջողությունը պարզապես ինձ գետին Է տապալել: Մենք երբեք չարտերում այսպիսի կտրուկ վերելք չԷինք ունեցել»,- ասել Է խմբի ղեկավար Օզի Օսբոռնն OfficialCharts.com-ում հրապարակված հարցազրույցում:

Black Sabbath խումբն ստեղծվել Է 1968 թվականին Բրիրմինհամում եւ վիթխարի ազդեցություն Է գործել «հեւի-մեթալ» ոճի զարգացման վրա:

1995 թվականին խումբը դադարել Է թողարկել նոր ստուդիական սկավառակներ եւ երբեմն հավաքվել Է միայն առանձին համերգներ տալու համար, սակայն 2011 թվականին դրա մասնակիցները հայտարարել են նոր ալբոմ ձայնագրելու մասին, որն ստացել Է «13» անվանումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում