ԵՐԵՎԱՆ,17ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Դորիանս» ռոք խումբը հունիսի 22-ին Երեւանի «Յանս» երաժշտական ակումբում կայանալիք համերգով կնշի իր հիմնադրման հնգամյակը: «Արմենպրես»-ի հետ զրույցում խմբի մամուլի քարտուղար Դինա Հովհաննիսյանը նշեց, որխմբի հիմնադրման օրը հունիսի 21-ն է եւ իրենք որոշել են երկրպագուների հետ նշել տոնը դրա հաջորդ օրը:
«Համերգի ընթացքում լինելու են ականկալներ: Հանդիսատեսից 10 հոգի հնարավորություն կունենա նվեր ստանալ «Եվրատեսիլ 2013»-ի համար պատրաստված պրոմո- ձայնասկավառակ` խմբի անդամների ստորագրությամբ»,- պատմեց Հովհաննիսյանը: Նրա խոսքով` բացի սեփական երգերից կհնչեն նաեւ այլ ստեղծագործություններ:
Կասկադի տարածքում հունիսի1-ին«Դորիանս»-ը հանդես էր եկել բացօթյա անվճար համերգով` նվիրվածԵրեխաների պաշտպանության միջազգային օրվան: Այդ կերպ խումբը, ինչպես նախապես հայտարարվել էր, իր շնորհակալությունը հայտնեց երկրպագուներին «Եվրատեսիլ 2013»-ում ցուցաբերածաջակցության համար: Խմբի մենակատար Գոռը Սուջյանը,ի դեպ, համերգին նոր սանրվածքով նեկայացավ հանդիսատեսին` առանց երկար վարսերի:
Կարճաժամկետ դադարից հետո, խումբն առաջին հերթին ձեռնամուխ կլինի երկրորդ ձայնասկավառակի պատրաստման աշխատանքներին: Հավանական է, որ ձայնասկավառակը ձայնագրվի արտերկրում:
Շվեդիայի Մալմյո քաղաքում կայացած «Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանի պատվիրակ «Դորիանս» ռոք խումբը ներկայացրել էր Lonely planet երգը, որի երաժշտության հեղինակն էր անգլիական Black Sabbath աշխարհահռչակ ռոք խմբի կիթառահար Թոնի Այոմին, խոսքերինը` Վարդան Զադոյանը: