Կարծիքներ

Ռուսաստանաբնակ քաղաքագետը Թուրքիայում ընթացող բողոքի ցույցերը Ադրբեջանի մասնատման նախապայման է համարում

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանաբնակ քաղաքագետը Թուրքիայում ընթացող բողոքի ցույցերը Ադրբեջանի մասնատման նախապայման է համարում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանին մոտ ապագայում կցնցեն իրադարձություններ, որոնք կարող են հանգեցնել այդ երկրի ամբողջական մասնատմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսաստանաբնակ հայազգի քաղաքագետ Տիգրան Մանասյանը` խոսելով Թուրքիան ցնցած վերջին իրադարձությունների`Ադրբեջանի վրահնարավոր ազդեցությունից: «Հաշվի առնելով Թուրքիայում ադրբեջանցի ուսանողների քանակը, մոտեցող ամառային արձակուրդները, Ադրբեջանի նախագահական ընտրությունները, կարելի է ենթադրել, որ Թուրքիայում ներկայում ծավալվող իրադարձությունները անպայման կանդրադառնան Ադրբեջանի ներքին իրադրության վրա»,- ասաց Մանասյանը: Քաղաքագետի դիտարկմամբ՝ Ադրբեջանի էներգառեսուրսների պաշարի նվազումը, ազգային փոքրամասնությունների բացասական տրամադրվածությունը, իշխանությունների նկատմամբ տոտալ դժգոհությունը հիմք են տալիս եզրահանգելու, որ Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական իրադրությունը կփոխվի ոչ հօգուտ Ադրբեջանի: Մանասյանը նշեց, որ ի տարբերություն վերջին տարիներին զարգացում ապրող Թուրքիայի տնտեսության, Ադրբեջանը չի կարող հպարտանալ բացառապես էներգառեսուրսների վաճառքի վրա հիմնված տնտեսությամբ:

Թուրքիայի մի շարք շրջաններում մայիսի 28-ից բողոքի զանգվածային ակցիաներ են ընթանում: Ցուցարարները բողոքում են Ստամբուլի Թաքսիմ հրապարակին կից Գեզի զբոսայգում առեւտրային ու զվարճանքի համալիր կառուցելու` կառավարության ընդունած որոշման դեմ: Ցույցերը վերածվել են Թուրքիայում իշխող կուսակցության ու վարչապետ Ռեջեփ Էրդողանի դեմ ակցիաների: Ադրբեջանում շարունակ ոտնահարվում են էթնիկ փոքրամասնությունների ու հասարակ ժողովրդի իրավունքները, երկրում իշխում է բռնապետների ժառանգական իշխանություն: Ադրբեջանի տնտեսությունը մեծապես կախված է նավթի ու գազի վաճառքից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում