Շոու բիզնես

Հասմիկ Կարապետյանի երկրպագուները կկարողանան մասնակցել հետաքրքիր ձեւաչափով համերգ-հանդիպման

2 րոպեի ընթերցում

Հասմիկ Կարապետյանի երկրպագուները կկարողանան մասնակցել հետաքրքիր ձեւաչափով համերգ-հանդիպման

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Հասմիկ Կարապետյանը հունիսի 13-ին իր երկրպագուների առաջ կներկայանա համերգով:«Արմենպրես»-ի հետ զրույցում երգչուհին նշեց, որհամերգի ընթացքում կհնչեն իր երգերը, իսկ հաղորդավարները կփորձեն ջերմ եւ անկեղծ զրույց ունենալ իր հետ:Համերգը կնկարահանվի եւ կցուցադրվի «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում:

«Կայանալիք համերգը լինելու է փոքր` 8 երգերից բաղկացած»,- նշեց Կարապետյանը: Նրա խոսքով` ավելի մեծ մենահամերգ գուցե ունենա աշնանը:

Երգչուհին պատրաստվում է նոր տեսահոլովակներով հանդես գալ սեպտեմբերին:Համերգի մուտքն ազատ է: Հասմիկ Կարապետյանը փոփ ոճում ստեղծագործող երգչուհի է: Նա երգել սկսել է դեռ մանկուց: 1995թ. «Գարուն» երգով մասնակցել է «Բոհեմ» երգի փառատոնին: 1995-97թթ աշխատել է «Արձագանք» ստուդիայում, գրել է երաժշտություն և երգել: 1997-99թթ երգել է Հայաստանի Երգի պետական թատրոնում: 1998թ. «Այո» շոու-ծրագում ճանաչվել է «Լավագույն հեղինակային կատարող»: 2000թ. մեկնել է ԱՄՆ եւ թողարկել առաջին «Անձրև» ալբոմը: 2000-03թթ նկարահանել է մի քանի տեսահոլովակ` «Ես գնում եմ», «Այս բեմում», «Անձրև», «Հոգիս» : 2004թ. թողարկել է երկրորդ «Անծանոթ աշխարհ» ձայնասկավառակը, որից հետո Մոսկվայում արժանացել է «Լավագույն երգչուհի» կոչմանը: 2006թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգչուհի» մրցանակին: 2007թ-ից աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում: Վարել է «Հեռուստախոհանոց», «Բարի լույս հայեր», «Երբ պարում են աստղերը» նախագծերը: Բազմաթիվ համերգներով եղել է Հայաստանում և արտերկրում: Թողարկել է 4 ձայնասկավառակ, նկարահանել է մի քանի տեսահոլովակներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում